Նորություններ

«ՊԵՏՔ ԷՐ ՊԱՌԿԵԼ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ ՏԱԿ»
Ապրիլ 29, 2010 | Քաղաքներ
«Արդեն երեք տարի է, ինչ այդ այգին պատկանում է ոչ թե Ագրարային համալսարանին, այլ քաղաքապետարանին: Ես անձամբ տեսել եմ այդ տարածքին առնչվող բոլոր թղթերը, ոչ մի բացթողում չկա, բոլոր թղթերը շատ լավ վիճակում են` քաղաքապետի ստորագրությունն էլ վրան»,- նշում է Գառնիկ Մանուկյանն ու ավելացնում, որ նախարարությունից մարդ կանչելու փոխարեն` պետք էր քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներին ստիպել, որ ներկայանան:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՏՄԵԼ Է ՍՊԱՆԻՉ-ԷՔՍԿԱՎԱՏՈՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլ 28, 2010 | SOS
Ազգային գրադարանի և Ագրարային համալսարանի մոտակայքում սրճարանի շինարարության օրինականությունը կարող է բողոքարկվել դատարանում: Հայցը ներկայացնելու պատրաստակամությունը հայտնել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը:
ԱՐԴՅՈ՞Ք ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԲԱՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՊԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ԿԱՆՑՆԻ
Ապրիլ 27, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Deno Gold Mining» ընկերությունն առաջարկում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց շահագործման ծրագիր: Իր ծրագրերի մասին ընկերությունը ծանոթացրել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` նրա Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳՈՒՄ Է՝ ԱՐԴՅՈ՞Ք ՍԵՎԱՆԻ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ
Ապրիլ 27, 2010 | Սևան
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը նշանակել է ֆինանսատնտեսական ստուգում` պարզելու արդյո՞ք Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցները նպատակային են օգտագործվել:
ԳԵՏԵՐԸ, ՈՐ ԿԱՄՐՋԵԼՈՒ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ
Ապրիլ 27, 2010 | Ջուր
Սա հրապարակումների շարքից մի հոդված է Եվրոմիության կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերի վերաբերյալ: Հոդվածներում ներկայացվում են մեր տարածաշրջանում իրականացվող նախագծերի վիճակն ու արդյունքները: Այս նյութում անդրադառնում ենք «Կուրի ավազանի անդրսահմանային գետերի կառավարում» ծրագրին:
Ապրիլ 27, 2010 | SOS
Ապրիլի 27-ին ՀՀ վարչական դատարանում կկայանա «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության գործով նախնական դատական նիստը (նախագահող դատավոր Լ.Սոսյան):
Ապրիլ 26, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ապրիլի 13-ին Ալավերդի կատարած այցի շրջանակներում Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասում «Վալլեքս» խմբի ընկերությունների գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը նույնպես պատասխանեց լրագրողների հարցերին:
Ապրիլ 26, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայաստանի անտառապատ երեք մարզերում կատարած իր հետազոտությունների արդյունքներով եզրակացություն է արել, որ Հայաստանին նոր բնապահպանական խնդիրներ են սպասում. գազասպառողների թիվն զգալի կպակասի ու փայտահատների թիվը` կավելանա:
Ապրիլ 26, 2010 | Թափոններ
«Աղբ չթափել». փոքրիկ ցուցանակը տեղադրված է Նուբարաշենի աղբավայր տանող ճանապարհին, մինչդեռ չկա մի աղբատար մեքենա, որն այդ մայրուղով անցնելիս աղբ չթափի: Ճանապարհի 2 կողմերը եւս լի են այս ու այն կողմ նետված պոլիէթիլենային տոպրակներով ու կենցաղային այլ աղբով:
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԻՎ 11 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆԱՌԱԿԱԲԱՐՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂԸ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԴԱՏԱՐԱՆ«ՔԱՆԻ ՈՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԵՐՄԱՆ ԷՐ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ապրիլ 26, 2010 | Թափոններ
Ապրիլի 26-ին Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի (ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մաս) դատաքննությունը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա 2010թ. մայիսի 4-ին, ժամը 12:00-ին:
Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՀԱԺԱՄ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Ապրիլ 23, 2010 | Միջուկային էներգետիկա
Ապրիլի 14-ին Սյունիքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի` Հայաստանում ուրանի ծրագրի վերաբերյալ հանգստացնող հայտարարությունն առաջացրեց տեղի հասարակայնության բացասական ռեակցիան: