Նորություններ

ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՀԱԶԱՆԳԵԼ ԵՆ, ՈՐ ԿԱՊԱՆՈՒՄ ՕԴԻ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՇԿԸ ՊԼՈԿՎԵԼ Է
Հոկտեմբեր 29, 2009 | SOS
Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից լուրջ խնդիրներ կան շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ասվածը հիմնավորելով, իր կողմից կատարված տարբեր ուսումնասիրություններով և այցելություններով /Դսեղի անտառ, Ջրվեժի անտառապարկ, Երևան քաղաքի տարբեր հատվածներ/:
ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ
Հոկտեմբեր 29, 2009 | SOS
Կապանի տարածքը թունավորված է, էկոլոգիական վիճակը ծանր, եւ օդը աղտոտված է: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՄԻՆՉ ՕՐՍ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՎԵԼ Է 944 ԾԱՌ
Հոկտեմբեր 29, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները տարեսկզբից մինչ օրս հանրապետության անտառատարածքներում, հիմնականում` Lոռու եւ Տավուշի, ստուգումների ընթացքում հայտնաբերել են 994 հատ 530 խմ ընդհանուր ծավալով ապօրինի հատված ծառ:
ՀԱԷԿ-Ի ԳՈՐԾՈՂ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԿՀԱՆՎԻ ՄԻԱՅՆ ՆՈՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Հոկտեմբեր 29, 2009 | Միջուկային էներգետիկա
ՀՀ կառավարությանն է ներկայացված միջուկային նոր էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական աշխատանքների հիմնավորման առաջին նախագիծը, որը քննարկման փուլում է։ Մինչեւ տարեվերջ կներկայացվի վերջնական տարբերակը, ըստ որի էլ վերջնականապես կընտրվի նոր էներգաբլոկի կառուցվածքը։
ԱՐԴՅՈ՞Ք ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԵՆ
Հոկտեմբեր 29, 2009 | Ջուր
Արդեն մի քանի տարի է բնապահպանների ու էներգետիկների միջեւ ծագած «ջուրը ՀԷ՞Կ-ին, թե՞ գետին» անհամաձայնությունների առանցքը «բնապահպանական թողք» ասվածն է: Բնապահպանական թողքը ջրի այն ծավալն է, որը սահմանված չափով մնում է գետին, իսկ ջրի մնացած ծավալը տեղափոխվում է ՀԷԿ:
ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ԴԱԼՄԱ ՄՈԼ». ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոկտեմբեր 29, 2009 | Քաղաքներ
Մինչ Հայաստանում ամենախոշոր առևտրի ու զվարճանքի կենտրոն հիմնելու հավակնություններ ունեցող ընկերությունը նախագծի շնորհանդեսն է անում, այդ տարածքում այգիներ ունեցող ավելի քան 600 մարդ բողոքում է ընկերության փոխհատուցման քաղաքականությունից:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՄԻԱՑՎԵԼ Է ԵՐԿՐԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Հոկտեմբեր 28, 2009 | Միջուկային էներգետիկա
Հայկական ԱԷԿ-ը հոկտեմբերի 23-ին միացվել է երկրի էներգահամակարգին: Նշենք, որ կայանի աշխատանքը դադարեցվել էր սեպտեմբերի 5-ին` պլանային-կանխարգելիչ վերանորոգման նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը:
ՍԵՐԳԵՅ ԿԱՊԻՆՈՍ. ՈՉ ՄԻ ԽՈՇՈՐ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ ԱՌԱՆՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
Հոկտեմբեր 28, 2009 | Միջուկային էներգետիկա
Երևանում «Արևորդի» էկոլոգիական փառատոնի շրջանակներում բացվել է կլիմայի գլոբալ փոփոխության թեմային նվիրված կլոր սեղան, որին մասնակցում են ՀՀ բնապահպանության նախարարության, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՎԵՐԱԳՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՋՈՂ ԺԱՄԱՆԱԿ Է ԸՆՏՐՎԱԾ
Հոկտեմբեր 23, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Պղնձի գները բարձրացել են, ոչ զգալի կերպով բարձրացել են նաեւ մոլիբդենի գները, եւ դա մեզ որոշակի լավատեսություն է ներշնչում: Անկեղծ կասեմ, մետաղների գների աճը եւ շուկայում բարենպաստ իրադրությունը մեզ համար մեծ աջակցություն է: Պետք է ընդունել, որ կոմբինատի գործարկման համար մենք հաջող ժամանակ ենք ընտրել:
ՔՆՆԻՉՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԱՆԵՆ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՀԵՏ
Հոկտեմբեր 23, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Երկու ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական գործերի Էրեբունու վարչությունը երեք անգամ փոխեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի մեղադրանքի հոդվածը:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՏՈՒՐԻԶՄԻ ՆՈՐ ՏԵՍԱԿ` ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբեր 23, 2009 | Կենսաբազմազանություն
Կարմիր գրքում գրանցված կենդանիների նկատմամբ որսը ոչ միայն հաճույք է, այլ լուրջ բիզնես: Մեծ ճանաչում են վայելում հայկական մուֆլոնը եւ բեզոարյան այծը: Յուրաքանչյուր սպանված կենդանու համար պոտենցիալ որսորդները պատրաստ են վճարել 5-ից 7 հազար եվրո: Եթե հաշվի առնենք, որ նրանք վճարում են Հայաստան ժամանելու մնացած բոլոր ծախսերը եւս, ապա կարելի է ասել, որ Հայաստանում ակտիվորեն զարգանում է տուրիզմի նոր տեսակ` որսագողություն:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆՆ ԱՐԺԵ 6800, ԻՍԿ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԸ՝ 5600 ԴՈԼԱՐ
Հոկտեմբեր 22, 2009 | Կենսաբազմազանություն
Պրն Ջ.Յ. Ջոնսը գարնանը հսկա բեզոարյան այծ է որսացել Հայաստանում: Նրա նկարը տեղադրված է «Որսորդություն Եվրոպայում»` www.huntineurope.com կայքում: «Որսորդությունը Հայաստանում» խորագրի ներքո կայքն առաջարկում է ողջ տարվա ընթացքում, և հատկապես մարտ-նոյեմբեր ժամանակահատվածում, բեզոարյան այծերի և մուֆլոնների որս:
Հոկտեմբեր 22, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, չնայած տնտեսական ճգնաժամին, շարունակում է կայուն կերպով աշխատել եւ արտադրության ծավալներով նույնիսկ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները:
ՊԱՏՃԱՌԸ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑՆ Է
Հոկտեմբեր 22, 2009 | Քաղաքներ
2005թ. հաստատված Երեւանի Գլխավոր հատակագծով նախատեսված է մինչեւ 2020թ. Երեւան քաղաքում կանաչ տարածքները ավելացնել 1400 հեկտարով: Առայժմ Երեւանում մեկ շնչի հաշվով բաժին է ընկնում 7.5 քմ կանաչ մակերես
Հոկտեմբեր 22, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը միջազգային «Մեխանոբր» ընկերությանը պատվիրել է պատրաստել «ԱՊՄԿ» ՓԲԸ արտադրության վերակառուցման նախագիծը:
Հոկտեմբեր 21, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
GeoProMining ընկերությունների խումբը, ՀՀ կառավարության հետ կայացրած պայանավորվածությունների շրջանակներում ձեռնամուխ է եղել հակաճգնաժամային ծրագրի հերթական փուլի իրականացմանը
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼ DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հոկտեմբեր 21, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Կապան (Սյունիքի մարզ) համայնքի ներկայացուցիչները` ի դեմս «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի, չեն կարողանում ՀՀ բանապահպանության նախարարությունից ստանալ «Deno Gold Mining» ընկերության գործունեության վերաբերյալ պետական բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքները: