Նորություններ

ՍՐՏՆԵՐՆ ԷԼԻ ԱՆՏԱՌ Է ՈՒԶՈՒՄ
Հուլիս 31, 2009 | Կենսաբազմազանություն
«Ջրվեժ» անտառպարկի տարածքի 23հա-ն վտանգված է: Առաջին հայացքից անմեղ թվացող որոշմամբ կառավարությունն իրականում անտառպարկի հաշվին «յուղալի» կտորներ է ցանկանում ձեռք բերել: Չնայած կառավարության որոշումն արդեն ընդունված է, սակայն պաշտոնական որեւէ աղբյուր մեկնաբանություն եւ բացատրություն չի ցանկանում տալ:
ՓՈԽԱՆՑԻԿ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
Հուլիս 29, 2009 | Սևան
Օրերս «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել ոստիկանության դպրոցի նախկին պետ Աշոտ Ջնդոյանը: «Սեւան ազգային պարկն» իր ընդգրկած ոլորտներով բավականին բարդ բնապահպանական կառույց է, որտեղ տարիներով կուտակված խնդիրներ, լուծում չստացած բազմաթիվ հարցեր կան, բայց պարկը նաեւ համեղ պատառ է, որտեղ լուրջ շահեր են բախվում:
Հուլիս 29, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Փոշոտ ու բուսականությունից զուրկ քաղաքներից այստեղ հյուրընկալվողների համար Ախթալան պարզապես դրախտ է թվում:
ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԴԵԲԵԴ
Հուլիս 29, 2009 | Ջուր
Վերջին 2 տարում Դեբեդը պարբերաբար մոխրագույն է դառնում: Այգեգործները բողոքում են, որ ծանր մետաղներով հագեցած գետի ջրով ոռոգելիս ծառերը չորանում են:
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հուլիս 24, 2009 | Թեղուտ
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից, հասարակական կազմակերպությունները բողոքարկել են ՀՀ վարչական դատարանի՝ Թեղուտի հայցի մերժումը:
«ԱՐՄԵՆԻԱԿ» ՍՊԸ, Թ՞Ե «ԱԶԱՏԵԿԳՈԼԴ» ՓԲԸ
Հուլիս 23, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Միեւնույն հարցման վերաբերյալ բնապահպանության ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններն իրար հակասող տեղեկատվություն են տրամադրում:
ՄՆԱՆՔ ՍՊԱՍՈՂ 2010-ԻՆ
Հուլիս 23, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Ամեն տարի՝ ամռանը,Երեւանյան լճի կողքով անցնելիս, գարշահոտություն շնչելը դարձել է սովորական երեւույթ: Ամռանը` ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, լճում, իսկ ավելի ճիշտ` արհեստական այս ջրամբարում, ակտիվանում են ճահճացման պրոցեսները:
Հուլիս 23, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Արտադրությունը լիովն դադարեցրել է «Մաքուր երկաթ» ԲԲԸ, որն զբաղվում է ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի թողարկմամբ, այսօր ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են ձեռնարկությունում:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՆՉԻ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՓԱԿԵԼ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ԵԹԵ ՔԱՅԼԵՐ ՉՁԵՌՆԱՐԿՎԵՆ ԻՐԵՆՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲԾ
Հուլիս 23, 2009 | Ջուր
Շիրակի մարզի Ղազանչի գյուղի բնակիչները սպառնում են փակել միջպետական ավտոճանապարհը, եթե քայլեր չձեռնարկվեն իրենց խմելու ջրի խնդրի լուծման ուղղությամբ, իսկ մինչ այդ քամում են ջրում եղած կեղտն ու որդերը, եռացնում, իսկ լավագույն դեպքում ավտոմեքենաներով ջուր են բերում հարեւան գյուղերից, նույնիսկ Գյումրիում ապրող բարեկամների տներից:
ՔՍԱՆՅՈԹ ՏԱՐԻ Է՝ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՇՐՋԱՊԱՏԻՆ
Հուլիս 23, 2009 | Թափոններ
Էրեբունու տարածքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը հնարավոր է` այս տարի լուծվի: Կառավարությունը որոշել է թունաքիմիկատների գերեզմանոցի նյութերն «արտահանել» Հայաստանից եւ ոչնչացնել դրսում:
Հուլիս 23, 2009 | Օդ
Ազատամուտ գյուղին բարձր տեղանքից նայելիս կարելի է շփոթել արդյունաբերական խոշոր կենտրոնի հետ: Բնակավայրը երկու կողմից, Աղստեւ գետի հունն ի վար շրջապատված է փայտածուխի «մինի-արտադրամասերով» եւ դրանցից օր ու գիշեր ելնող ծխի քուլաներով:
Հուլիս 23, 2009 | Սևան
Գտնելով նվազ աղտոտված հողատարածքներ կամ աճեցնելով մշակաբույսեր, որոնք քիչ են կլանում թունավոր նյութեր, հնարավոր է՝ եթե ոչ բացառել, ապա գոնե նվազեցնել վտանգը:
Հուլիս 23, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
ՀՀ բնապահպանության նախարարության և «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցան շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ` ՀՀ Տավուշի մարզի Ցինգալի մերգելային կրաքարերի հանքավայրի աշխատանքային նախագծի վերաբերյալ:
Հուլիս 23, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության 120 աշխատակիցների 4-օրյա գործադուլը ավարտվեց: Այսօր Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի հետ դռնփակ հանդիպումից հետո ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան հայտարարցե, որ համաձայնություն է ձեռք բերվել աշխատակիցների հետ:
Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆ. ՊՈՉԱՄԲԱՐԸ ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆ ՉԻ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ
Հուլիս 16, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Արարատի ոսկու գործարանի պոչամբարը Սևան չի վերադառնա: Այսօրվա ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ հանրապետության նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՎԱՆԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՋՐԻ 50 ՏՈԿՈՍԸ ԿՈՐՈՒՄ Է
Հուլիս 16, 2009 | Սևան
Այսօրվա դրությամբ նախորդ տարվա համեմատ Սևանի մակարդակը բարձր է 13 սմ-ով: Ըստ մշակված ծրագրի, յուրաքանչյուր տարի Սևանի մակարդակը պետք է բարձրացվի 20-21 սմ-ով: Լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ ներկայացրեց հանրապետության նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: