Նորություններ

«SOS ԹԵՂՈՒՏ»-ՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՂՈՒՏԻ ԾՐԱԳՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՎՏԲ ԲԱՆԿԻ ԴԻՄԱՑ
Մայիս 06, 2009 | Թեղուտ
«SOS Թեղուտ»-ում միավորված հասարակական էկոլոգիական կազմակերպությունները Թեղուտի ծրագրի վարկավորման վերաբերյալ բողոքի ակցիա են անցկացրել ՎՏԲ բանկի դիմաց:
Մայիս 06, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Թեղուտի նախագծի իրականացումը կշարունակվի, եւ շուտով մենք հայկական շուկայի համար հանդես կգանք ուրախալի լուրով»,- լրագրողներին ապրիլի 29-ին հայտնել է «VTB բանկ (Հայաստան)»-ի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՍԵՎԱՆԻ ՄՈՏ ՈՍԿՈՒ ՖԱԲՐԻԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԴԵՄ
Մայիս 06, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Բնապահպանները Հայաստանում խիստ մտահոգ են բնապահպանական առումով կենսական նշանակություն ունեցող Սևանա լճի մոտ ոսկու արդյունահանման ֆաբրիկայի կառուցմամբ, որը, ըստ նրանց` մեծապես կսպառնա երկրի ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարի էկոլոգիային և պատճառ կդառնան մեկ այլ բնապահպանական աղետի:
S.O.S. ՍԵՎԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Մայիս 05, 2009 | Սևան
S.O.S. Սեւան հասարակական շարժման՝ «ԷկոԼուր» եւ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ների ներկայացուցիչներն ապրիլի 30-ին Սեւան քաղաքում հանդիպեցին տեղի համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Սեւանի՝ ձկնորսությամբ զբաղվող ամենամեծ գյուղերի՝ Ծովագյուղի եւ Նորադուսի բնակիչների հետ:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՈՏՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Մայիս 05, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
«GeoProMining» ընկերության կողմից Սեւանի ավազանում ոսկու վերամշակաման ձեռնարկության եւ պոչամբարի կառուցման մասին լուրերի արդյունքում ապրիլի վերջին Սեւանը հայտնվեց իշխանությունների եւ լայն հասարակայնության ուշադրության կենտրոնում:
ԵՐԿԱՐԱՏԵՎ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ «GEOPROMINING» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵՑ ՀԱՆԴԻՊԵԼ «S.O.S. ՍԵՎԱՆ»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Մայիս 05, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Երկարատև դադարից հետո «GEOPROMINING» ընկերությունը, ի դեմս «GPM Gold»-ի (Հայաստանում ընկերության «ոսկե» դուստր ընկերությունը) տնօրենների խորհրդի նախագահ Վարդան Վարդանյանի, համաձայնվեց հանդիպել Սևանի ավազանում ոսկու վերամշակաման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված «S.O.S. Սևան» հասարակական շարժման ներկայացուցիչների հետ:
ՍԵՎԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլ 28, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական մշտական հանձնաժողովը, դատելով նրա նախագահ ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ դիրքորոշումից, կարծես թե բավականաչափ լուրջ է տրամադրված։
Ապրիլ 28, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Էկոլոգիական անվտանգությունը մարդու կենսական կարեւոր էկոլոգիական շահերի պաշտպանվածության վիճակն է, ամենից առաջ նրա իրավունքը ունենալու կյանքի համար մաքուր, առողջ, բարենպաստ շրջակա բնական միջավայր։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀ-ԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԹԵՂՈՒՏՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԿԱՏԱՐԵՑԻՆ
Ապրիլ 27, 2009 | Թեղուտ
«Ես կողմ եմ, որ Թեղուտի հանքն ի շահ երկրի շահագործվի, բայց այստեղ ես ունեմ մի շարք հարցեր: Արդյո՞ք այն կծառայի սերունդներին, թե՞ ինչ-որ մեկ սերունդի: Ես ուզում եմ, որ Թեղուտն իրոք աջակցի մեր երկրի զարգացմանը, բայց իրոք, ոչ թե դա իմիտացիոն պրոցես լինի: Այսինքն, ծառատնկումը, դա նորմալ է, բայց դա հարցի մեկ քառորդին էլ չի պատասխանում»,- ասաց Թեղուտ ծառատունկի մեկնած Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դասախոս Մարիամ Ավագյանը:
ԱՅՍ ՀԱՐՑԻ ՆՈՒՅՆԻՍԿ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Ապրիլ 27, 2009 | Սևան
Անհանգիստ, տագնապալի վիճակը ինձ համակեց 2008թ. օգոստոսի 21-ից, երբ Ազգային ժողովի արտահերթ նիստով կառավարությունը կատարեց հերթական հապշտապ, չհիմնավորված, խորը չգիտակցված քայլը` Սեւանա լճից ջրառը ավելացնելով մինչեւ 2008թ. դեկտեմբեր ամիսը 360 մլն խորանարդ մետրի, չնայած նրան, որ 2008-ի համար օրենքով նախատեսված 170 մլն խորանարդ մետրը հասցվել էր 240 մլն խորանարդ մետրի:
«ՈՍԿԵ ՁԵՌՔԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ՍԵՎԱՆԻՆ
Ապրիլ 27, 2009 | Սևան
Բանիմաց մարդկանց վկայությունների համաձայն՝ նույնիսկ խորհրդային իշխանության տարիներին, երբ բոլոր խնդիրները վերացվում էին մեկ վարչական որոշմամբ, ոչ ոք մտացել անգամ չէր կարող, որպեսզի կառուցի ոսկու վերամշակման ձեռնարկութուն Սեւանի կողքին:
ԱՐԴՅՈ՞Ք ԿՓՈՓՈԽՎԻ ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Ապրիլ 17, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Սեւանի խնդիրը եւ նրա կողքին ոսկու գործարան կառուցելու հարցը հասել է մինչեւ նախագահական եւ Ազգային Ժողով: «Սոս Սեւան» կազմակերպությունը այդ կառույցներին էր դիմել` Սեւանը փրկելու կոչով:
S.O.S. ՍԵՎԱՆՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ ՍԵՎԱՆԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ապրիլ 17, 2009 | Սևան
Հետքն արդեն անդրադարձել է Էկոլոգիական հասարակական դաշինքի S.O.S. Սեւան նախաձեռնող խմբի ծավալած գործունեությանը: Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նախաձեռնել է Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման ծրագիր: Ձեռնարկության կառուցումը, ըստ նախաձեռնող խմբի, Սևանը կդարձնի էկոլոգիական աղետի գոտի:
ՀՀ ԳԱԱ ՀԻԴՐՈԷԿՈԿՈԼԳԻԱՅԻ ԵՎ ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔԵՑ ՍԵՎԱՆԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ «GEOPROMINING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՍԿՈՒ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՖԱԲՐԻԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԸ
Ապրիլ 17, 2009 | Սևան
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը պաշտոնապես հերքեց Սեւանի մոտակայքում ոսկու վերամշակման ֆաբրիկայի կառուցման վերաբերյալ դրական եզրակացություն տալու մասին տեղեկատվությունը:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ  Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ապրիլ 17, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարարությունը հրաժարվում է ներկայացնել իր դիրքորոշումը «Սևանի մասին» օրենքում հնարավոր փոփոխության վերաբերյալ:
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՔ ՉԷ
Ապրիլ 17, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Չնայած ուղարկված նամակների համար նախաձեռնող կողմը պատասխան չէր ստացել, չհաշված ԱԺ-ում փոքրիկ հանդիպումը, Սեւանի խնդրով անհագստացած բնապահպանները երեկ մեկ այլ միջոցառում էին նախաձեռնել: