Նորություններ

«...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՄՆԱ 100 ՄԼՆ ՏՈՆՆԱ ԹՈՒՆԱՎՈՐ ԹԱՓՈՆ, ՄԵՌՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ, ՑԻԱՆԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ»
Մարտ 24, 2009 | Սևան
«Սևանա լիճը Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունն է ու հանրապետության օրենսդրության համաձայն, արգելվում է լճի համար վտանգներ ներկայացնող ցանկացած գործունեություն, առավել ևս, եթե դա հանքաարդյունաբերական-վերամշակող գործունեություն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «ԷկոԼուր» բնապահպանական, հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄԸ 2009» ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄՂՎՈՂ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻՆ
Մարտ 23, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) և ՀՀ բնապահպանության նախարարությունը համատեղ կազմակերպում են «Մոլորակի ժամը» վերտառությամբ ակցիա, որը հանդիսանում է կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային գործողություն:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱ՛Ն ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՊԱՇՏՊԱՆԵ՛Ք ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ
Մարտ 23, 2009 | Կենսաբազմազանություն
Թռչունների որսի եռուն շրջան է: Արմաշի ճահճացած տարածքները որսորդների համար հրապուրիչ վայր են: Արդեն որերորդ տարին է, Հայաստանի թռչնաբաններն ահազանգ են հնչեցնում, քանի որ Արմաշում ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակներ:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՄԱՐ
Մարտ 13, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Բնապահպանության նախարարությունը հերթական անգամ հրաժարվեց իր առաջնահերթություններից եւ կանաչ լույս վառեց նոր օբյեկտի՝ Հրազդանի հարստացուցիչ ֆաբրիկայի համար:
Մարտ 13, 2009 | Կենսաբազմազանություն
Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսուչները Տավուշի մարզում հայտնաբերել են ապօրինի ձկնորսության երկու դեպք:
Մարտ 13, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Ի՞նչ է սպասվում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»` Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատին: Ըստ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ շարունակվում են բանակցություններն ինչպես ձեռնարկության տնօրինության, այնպես էլ սեփականատերերի հետ:
Մարտ 13, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
GeoProMining ընկերությունը կայունացման վարկ է ակնկալում Հայաստանի կառավարությունից: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության նախագահ Ռոման Խուդոլիչը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մասնակցկությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության հետո:
Մարտ 13, 2009 | Թափոններ
Գյումրիի կենցաղային աղբանոցն արդեն մոտենում է բնակավայրերին: Շներով ու մարդկանցով հարուստ աղբանոցում, բացի կենցաղային աղբից, թափվում է ամեն ինչ: Բավական է ասել, որ հիվանադանոցներից օրգանական թափոնները ուղիղ տեղափոխվում են կենցաղային աղբանոց:
«GEOPROMINING» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է ԱՆՕՐՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ
Մարտ 12, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ինչպես «ԷկոԼուր»-ին պարզ դարձավ, «GeoProMining» ընկերության գրիֆով լույս է տեսել 123 էջանոց մի փաստաթուղթ` «Սոտքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանող ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային որոշում` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» անունով:
Մարտ 09, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Երեք ամիսների ընթացքում՝ մինչեւ 2009թ. մայիս, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» կմարի Հայաստանի կառավարության տրամադրած 10 միլիոն դոլարի պարտքը:
ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
Մարտ 06, 2009 | Միջուկային էներգետիկա
Ի պատասխան Հայաստանում ուրանի պաշարների շուրջ Ռուսաստանի հետաքրքրության մասին վերջերս հնչած լուրերի` կցանկանայի ներկայացնել դրա հետևանքների ճշմարիտ և իրական պատկերը, որպիսին սպասվում է Հայաստանին, եթե ուրանի հանքարդյունահանումն ու մշակումն իրականություն դառնան:
ՌՈՔ ՀԱՄԵՐԳ ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Մարտ 06, 2009 | Միջուկային էներգետիկա
Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպել էր ռոք համերգ, որի ողջ հասույթը տրամադրվելու է Թեղուտ գյուղում այլընտրանքային բիզնեսի զարգացմանը:
Մարտ 06, 2009 | Միջուկային էներգետիկա
Որքան իմաստուն եւ հեռատես են մեր այն հայրենակիցները, որոնք ոչնչացնում են անտառներն ու առանձին ծառերը: Խոստովանեմ, որ չէի հասկանում դրա խորը իմաստը եւ զայրանում էի, երբ տեղեկանում էի հերթական ջարդի մասին: Սակայն Հունաստանում տեղի ունեցած անտառային սարսափելի հրդեհների տեսարանները, որ ցուցադրվում էին հեռուստատեսությամբ, ինձ խելքի բերեցին:
Մարտ 06, 2009 | Անտառ
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության (FAO) ծրագիրը Հայաստանին 432 հազար դոլլար կտրամադրի՝ երկրի անտառները վերականգնելու համար: Համապատասխան պայմանագիրը՝ 2009-2010 թթ համար, կնքվել է սույն թվականի
«ՎԱԼԼԵՔՍ ԳՐՈՒՊ»-Ը ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԹԵՂՈՒՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մարտ 06, 2009 | Թեղուտ
Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները այս պահի դրությամբ դադարեցված չեն: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: