Հունիս 08, 2009 | Թեղուտ
Հայաստանի իրավապահները մտադիր են Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված դատական հայց ներկայացնել դատարան:
Հունիս 04, 2009 | Թեղուտ
Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ստորագրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման դեմ ուղղված նամակը, որը հասցեագրված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին:
Մայիս 25, 2009 | Թեղուտ
Հայաստանի էկոլոգները ստորագրահավաք են նախաձեռնել ընդդեմ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման: Նամակը կուղարկվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Մայիս 20, 2009 | Թեղուտ
Թեղուտի պաշտպանության խումբը կոչ է անում ՀՀ եւ օտարերկրյա բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց բոյկոտել ՎՏԲ-Հայաստան բանկի աշխատանքները
Մայիս 20, 2009 | Թեղուտ
Մինչեւ ցանկացած լեռնահանքային նախագծի իրականացմանը թույլտվություն տալը Հայաստանի կառավարությունը պետք է հանրությանը դրա անվտանգության վերաբերյալ ժամանակակից տեխնոլոգիաների տեսքով երաշխիքներ ներկայացնի:
Մայիս 06, 2009 | Թեղուտ
«SOS Թեղուտ»-ում միավորված հասարակական էկոլոգիական կազմակերպությունները Թեղուտի ծրագրի վարկավորման վերաբերյալ բողոքի ակցիա են անցկացրել ՎՏԲ բանկի դիմաց:
Մայիս 06, 2009 | Թեղուտ
«Թեղուտի նախագծի իրականացումը կշարունակվի, եւ շուտով մենք հայկական շուկայի համար հանդես կգանք ուրախալի լուրով»,- լրագրողներին ապրիլի 29-ին հայտնել է «VTB բանկ (Հայաստան)»-ի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը:
Ապրիլ 27, 2009 | Թեղուտ
«Ես կողմ եմ, որ Թեղուտի հանքն ի շահ երկրի շահագործվի, բայց այստեղ ես ունեմ մի շարք հարցեր: Արդյո՞ք այն կծառայի սերունդներին, թե՞ ինչ-որ մեկ սերունդի: Ես ուզում եմ, որ Թեղուտն իրոք աջակցի մեր երկրի զարգացմանը, բայց իրոք, ոչ թե դա իմիտացիոն պրոցես լինի: Այսինքն, ծառատնկումը, դա նորմալ է, բայց դա հարցի մեկ քառորդին էլ չի պատասխանում»,- ասաց Թեղուտ ծառատունկի մեկնած Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դասախոս Մարիամ Ավագյանը:
Ապրիլ 03, 2009 | Թեղուտ
Էկոլոգիական հասարակական կազմակերպությունները դիմում են VTB բանկին՝ դադարեցնելու Թեղուտի նախագծի ֆինանսավորումը:
Մարտ 31, 2009 | Թեղուտ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու մաuին» № 1278-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետը նախատեսում է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսության հասցվող վնասի հատուցման ծրագրի իրականացում:
Մարտ 06, 2009 | Թեղուտ
Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները այս պահի դրությամբ դադարեցված չեն: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին ընկերության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեկտեմբեր 22, 2008 | Թեղուտ
Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Այս ասացվածքից ելնելով՝ «ԷկոԼուր»-ը ընթերցողներին է ներկայացնում «Ալավերդի - Թեղուտ» ֆոտոռեպորտաժը.
Դեկտեմբեր 16, 2008 | Թեղուտ
Չնայած ռուսական Վնեշտորբանկը (ВТБ) դադարեցրել է Թեղուտի նախագծի ֆինանսավոումը , աշխատանքները Թեղուտում շարունակվում են: Ինչպես հայտնի է, ВТБ-ն հայտնել է, որ տվյալ նախագծի ֆինանսավորումը կսկսի հիմնական հաշվարկների ճշտումից հետո միայն:
Նոյեմբեր 21, 2008 | Թեղուտ
«VTB» խումբը բազային հաշվարկների կանոնավորումից հետո կշարունակի Հայաստանում Թեղուտի հանքավայրի շահագործման ֆինանսավորումը: Այդ մասին հայտնեց ռուսական VTB բանկ ԲԲԸ-ի կակառվարման նախագահ Անդրեյ Կոստինը VTB բանկի եվ Հայաստանի, Ուկրաինայի եվ Բելոռուսիայի երեք դուստր բանկերի հետ հեռուստակամուրջի ժամանակ:
Նոյեմբեր 14, 2008 | Թեղուտ
Թեղուտի հանքավայրի շահագործման ռիսկերը, որոնց մասին երեք տարի շարունակ խոսում են բնապահպանական հասարակական կազմակերպությունները եվ անկախ փորձագետները, արդեն իսկ ի հայտ են գալիս:
Նոյեմբեր 10, 2008 | Թեղուտ
«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բոլոր բացասական հետևանքների թվում կա Հայաստանի համար միայն մեկ լուսավոր կետ. կարծում եմ, մեզ կհաջողվի փրկել Թեղուտը, և նոր հանքավայրն այդպես էլ չի շահագործվի»: «ԱրմԻնֆո»-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով ԱԺ ներկայացված 2009 թվականի Հայաստանի բյուջեի նախագիծը:
Հունիս 12, 2008 | Թեղուտ | Լոռի
Թեղուտ եվ Շնող գյուղերի բնակիչները միացան Թեղուտի ծրագրի դեմ ուղղված հասարակական շարժմանը:
Մայիս 24, 2008 | Թեղուտ | Լոռի
Գաղտնիք չէ, որ հատկապես քաղաքական անկայուն իրավիճակում քաղաքական որոշումներն ավելացնում են ներդրումային ռիսկերը: ՙՎալլեքս Գրուպ՚ ընկերության հետ Թեղուտի Ծրագրի ռիսկերը որոշեց կիսել հայկական ֆինանսական շուկայում հիմնական դերակատարներից մեկը՝ ՙՎնեշտորբանկը՚: