Մարտ 24, 2011 | Քաղաքներ | Երեւան
Եթե շարունակենք նման տեմպերով, ապա Երեւանում կանաչ գոտիների պահպանման խնդիրը շուտով ընդհանրապես կվերանա, քանի որ կանաչ գոտիներն ուղղակի չեն լինի:
Մարտ 24, 2011 | Քաղաքներ | Երեւան
Այսօր` մարտի 24-ի առավոտյան Երևանի դրամատիկական թատրոնին և Իսահակյան 28 շենքին հարող տարածքում հատվել է 16 մատղաշ ծառ: Շենքի ադմինիստրատորի ասելով, ծառերը հատվել են առավոտյան ժամը 4-ին անհայտ անձանց կողմից:
Մարտ 23, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Անդրադառնալով հանրապետությունում և Երևանում քսանչորսժամյա ջրամատակարարման հարցին, պարոն Կարապետյանը նշեց, որ «հանրապետության մի շարք բնակավայրերում դա գրեթե անհնար է, հաշվի առնելով ջրային ռեսուրսների ծավալը և մի շարք այլ խնդիրներ։ Իսկ Երևանում այս ուղղությամբ զգալի աշխատանք արդեն իսկ իրականացվել է»
Մարտ 22, 2011 | Քաղաքներ | Լոռի | Սյունիք | Երեւան
ոչ միայն այդ շրջանի հողերը, այլ նրանցում աճեցված բանջարեղենը, կանաչին եւ մրգերը բազմաթիվ դեպերում աղտոտված են ծանր մետաղներով, այդ թվում եւ վտանգավորության առաջին դասի մետաղներով: Բացասական ազդեցությունների նկատմամբ հատկապես դյուրընկալ են լոլիկը, կանաչին, ազնվամորին ու թուզը, որոնք ներմուծվում են նաեւ երեւանյան շուկաներ:
Մարտ 21, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Քննարկման արդյունքում բնապահպանության նախարարն ու ԵԱՀԿ դեսպանը համաձայնություններ ձեռք բերեցին «Օրհուս» կենտրոնների կառավարման և ENVSEC-ի շրջանակներում իրականացվող ծրագրերի համակարգման վերաբերյալ:
Մարտ 21, 2011 | Քաղաքներ | Երեւան
Երեւանի Զաքյան փողոցի (Խորենացու փողոցից մինչեւ Գրիգոր Լուսավորիչ փողոց) երկու մայթեզրերի ծառներն արմատախիլ են արվել: Արդեն երկրորդ օրն է «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները ջանասիրաբար իրենց գործն են անում` հողի դուրս են բերում հատված ծառերի արմատները եւ փորձում կարգի բերել մայթերը:
Մարտ 21, 2011 | Քաղաքներ | Երեւան
Տեղեկացնում ենք, որ կեղծված ստորագրությունների վերաբերյալ ներկայացվել է հանցագործության հաղորդում, և նախաձեռնության անդամները պատրաստ են ներկայացնել բոլոր համապատասխան փաստերը` նկարներ, տեսանյութեր և բնակիչների գրառումներ: Այս փաստերը պատրաստ ենք տրամադրել նաև Ձեզ:
Մարտ 18, 2011 | Քաղաքներ | Երեւան
«Նորից դեմ ենք առնում անօրինականության պատնեշին, նորից տեսնում ենք Օրհուսի կոնվենցիայի դրույթների տապալումը Հայաստանում»
Մարտ 18, 2011 | Քաղաքներ | Երեւան
Ռուբեն Խաչատրյանի դիտարկմամբ, քանի որ օրինական դաշտում մենք չունենք ոչ մի փաստաթուղթ այն մասին, թե դելֆինները որտեղից, ինչ ճանապարհով են ներմուծվել, քանիսն են եղել, հետաբար՝ եթե դելֆիններից մեկն էլ սատկի, դա ոչ մի տեղ չի արձանագրվի.
Մարտ 17, 2011 | Քաղաքներ | Երեւան
«Շուրջ 6 ամիս առաջ, երբ դեռ դելֆինարիումի հիմքն էլ չէին գցել, մենք դիմել ենք եւ բնապահպանության նախարարություն, եւ քաղաքապետարան` փորձելով շրջակա միջավայրի գնահատման ու շինարարության թույլտվության փաստաթղթեր ստանալ: Բայց անընդհատ ինչ-որ անկապ պատասխաններ էին գալիս»
Մարտ 16, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Արնե Գուզը հավաստիացրել է, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է քաղաքապետարանի հետ փոխշահավետ համագործակցության` մասնավորապես քաղաքաշինության զարգացման, աղբահանության, կոշտ թափոնների կառավարման, բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում:
Մարտ 15, 2011 | Քաղաքներ | Երեւան
Քաղաքապետը ըմբռնումով մոտեցավ «Ուսանողական» այգու խնդրին, նշելով, որ իրեն նույնպես դուր չեն գալիս նման փոփոխությունները, և համաձայնեց կազմակերպել հանդիպում «Ուսանողական» այգում կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ` խնդրին լուծում գտնելու նպատակով:
Մարտ 14, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
ՀՀ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը` Վիշապների այգում բազմահարկ շենքի կառուցման օգտին ստորագրությունների կեղծման մասին, անհիմն է:
Մարտ 14, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Ի պատասխան «ԷկոԼուր»-ի հրապարակման, ՀՀ բնապահպանության նախարարությունն ուղարկեց նամակ, որում մասնավորապես ասված է.
Մարտ 11, 2011 | SOS | Երեւան
«Վտանգն այն է, որ գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքային գոտում: Ցավոք, անցած տարի, այն բանից հետո, երբ արտակարգ իրավիճակի վերացման համար գերեզմանոցը ծածկվել է նոր հողաշերտով, սողանքային գործընթացներն ակտիվացել են, և ի հայտ են եկել նոր ճեղքվածքներ»
Մարտ 11, 2011 | Քաղաքներ | Երեւան
Պատահական ընտրանքով ստուգելով այն` նախաձեռնության կամավորները պարզել են, որ արձանագրությունները լի են կեղծված ստորագրություններով: Ընդ որում, դրանք ներառում են հիմնականում Վիշապների պուրակից հեռու գտնվող Երևանի շրջանների բնակիչներին, որոնց մեծ մասը տեղեկություն չունի Վիշապների պուրակի մասին:
Մարտ 10, 2011 | Քաղաքներ | Երեւան
Մինչդեռ դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը վստահեցնում է, որ իրենք փաստաթղթերի հետ կապված ոչ մի խնդիր չունեն, իսկ ջրի ֆիլտրացման վերաբերյալ նա նախընտրեց չխոսել:
Մարտ 04, 2011 | Օդ | Շիրակ | Երեւան
Երևան քաղաքի մշտական դիտակայաններում 2010 թ. օդային ավազանի դիտարկումներ են կատարվել, որի արդյունքներում պարզվել է, որ, 2009 թ. համեմատ, ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան բարձրացել է 1.2 անգամ, գետնամերձ օզոնինը` 1.1 անգամ: