Սեպտեմբեր 27, 2010 | SOS
Սեպտեմբերի 23-ին ժամը 14։00-ի սահմաններում NEWS.am-ն ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ ինչ-որ մարդիկ Կոմիտասի անվան պանթեոնում ծառահատումներ են իրականացնում։ Երբ մեկնեցինք պանթեոն, ականատես եղանք, թե ինչպես էին մի քանի մարդիկ բեռնատար ավտոմեքենան բարձում արդեն կտրտված հաստաբուն առողջ ծառեր։ Նրանք պատճառաբանում էին, թե իրենք կատարում են սանիտարական էտումներ։
Սեպտեմբեր 27, 2010 | Կենսաբազմազանություն
Որքան էլ ամոթալի է մեր հասարակության համար, սակայն փաստ է, որ Հայաստանի կենդանական աշխարհի նկատմամբ կատարված ոտնձգության և «Կենդանական աշխարհի մասին» օրենքի խախտման առնչությամբ ոչ թե մենք, այլ օտարերկրացին է անհանգստացել:
Սեպտեմբեր 27, 2010 | Անտառ
Անտառը մտնելուն պես լսեցինք անտառահատման` դռուժբայի ձայնը: Պարբերաբար, դռուժբայի ձայնի դադարելու հետ մեկտեղ լսվում էր նաև հեռացող ավտոմեքենայի ձայնը: Կարելի էր միայն գուշակել թե օրվա ընթացքում քանի ծառ է իր վախճանը տեսնում ու ավտոմեքենաներով դուրս բերվում անտառից:
Սեպտեմբեր 27, 2010 | Թափոններ
Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (ԿՏԲԿ)` Տեխնիկական, ճարտարապետական և տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ընկերության (EPTISA) հետ համատեղ, մեկնարկում են «Աղբի կառավարում» քարոզարշավ:
Սեպտեմբեր 27, 2010 | Թափոններ
Ընդամենը մի քանի օր առաջ այս տարածքում հրդեհ է բռնկվել` զգալի վնաս հասցնելով պտղատու շատ ծառերի: Բալենու ծառերը ոչ միայն չեն այրվել, այլ նաեւ ծաղկել են:
Սեպտեմբեր 27, 2010 | Թափոններ
Այսպիսով ՀՀ բնապահպանության նախարարության և այլ պետական կառույցների այն պաշտոնյաների հայտարարությունները, թե վտանգը չեզոքացված, վերացված է, կեղծիք են կամ, «լավագույն» դեպքում, անտեղյակության հետևանք:
Սեպտեմբեր 24, 2010 | Օդ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում է Շենգավիթ վարչական տարածքի Չարբախ թաղամասի 167 բնակիչների բողոքի հիման վրա ստուգումներ անցկացնել «Շող» յուղի եւ ձեթի գործարանում:
Սեպտեմբեր 24, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Գրել էինք նաեւ սխալ պայթեցումների ու դրա հետեւանքների մասին։ Արդյունքում նաեւ մեր թերթի հրապարակումների արդյունքում համապատասխան ստուգումներ սկսվեցին։ Խնդիրն առժամանակ լուծվեց։ Ներկայումս այն դարձյալ օրախնդիր է, իսկ դրա լուծումն այնքան կարեւոր, որ գործադիրը, հավանաբար, առանձին՝ ընդերքի նախարարություն կստեղծի։
Սեպտեմբեր 24, 2010 | Քաղաքներ
Սյունիքի մարզպետ, քրեական պատմություններից անպակաս Սուրիկ Խաչատրյանը նորոգում է մարզպետարանի շենքը: Նրա նախաձեռնությամբ տեղահան են արվել մարզպետարանի դիմացի 14-15 տարեկան արծաթափայլ եւ երկնագույն ավելի քան մեկ տասնյակ եղեւնիները:
Սեպտեմբեր 24, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Ավելի մեծ թիվ են կազմել վառելափայտի ապօրինի տեղափոխման դեպքերը: Իջևանի հարկային տեսչության աշխատակիցները միանգամից այդպիսի չորս դեպք են բացահայտել. շուրջ 52խմ վառելափայտ են փորձել տեղափոխել Գանձաքարի բնակիչներ Դավիթ Էվինյանն ու Յուրա Ներկարարյանը:
Սեպտեմբեր 24, 2010 | Անտառ
www.antarner.net բլոգում տեղադրված տեղեկատվության հիման վրա հարցում է կատարվել ՀՀ բնապահպանության նախարարությանն այն մասին, թե որքանով է օրինական «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության մասնաճյուղին կից աշխատող սղոցարանի գործունեությունը, մասնավորապես, որքան է բնությանը հասցված վնասը:
Սեպտեմբեր 24, 2010 | Անտառ
«Կրակը նոր էր բռնկվել, զանգեցի փրկարար ծառայություն, ասացին, որ ղեկավարությանը տեղյակ կպահեն: Հետո կրկին զանգեցի, ասացի, որ կրակը թեժացել է, կմտնի անտառ: Ասացին` ձեր ուժերով մարեք»
Սեպտեմբեր 24, 2010 | Անտառ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Slaq.am-ի հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե այդ պաշտոնում իրեն փոխարինելու է այլ անձնավորություն:
Սեպտեմբեր 24, 2010 | Սևան
«Ուայդ Գեյթ» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Հարությունյանը նշված ընկերության և «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ–ի միջև 2006–2008 թթ. ընթացքում կնքված երեք պայմանագրերով ստացել է ընդհանուր առմամբ 151400000 դրամ, իսկ 2007 թ. դեկտեմբերի 3–ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և «Ուայդ Գեյթ» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագրով` 11409200 դրամ:
Սեպտեմբեր 23, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության 5 դեպք, օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, ինչպես նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս` ընդհանուր 907 հազար դրամ գումարի չափով
Սեպտեմբեր 23, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Ի դեպ, նշենք, որ արդեն մի տարի է, ինչ գործադիրն այս կերպ է արձագանքում կոնկրետ ֆինանսական փոփոխությունների առումով հկ-ների մտավախություններին, բայց, ըստ ամենայնի, կոնկրետ այդ դրույթն այլևս փոփոխման ենթակա չէ:
Սեպտեմբեր 23, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Բազալտի վերամշակման ուղղությամբ չինական կողմի հետ արդեն տարվում են աշխատանքներ. ուսումնասիրվել են Հայաստանի հանքերն ու չինացի մասնագետներն արձանագրել են, որ Հայաստանում առկա են որակյալ բազալտի մեծածավալ պաշարներ` դրանցից մանրաթելի ստացման համար: Այժմ աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում:
Սեպտեմբեր 22, 2010 | Անտառ
Գուգարքի անտառնտեսության ավագ անտառապետ Գագիկ Ամիրյանն էլ ընդհանրապես առաջարկում է Հայաստանի անտառները փրկելու համար ժամանակավորապես դադարեցնել բոլոր տեսակի հատումները, այդ թվում խնամքի եւ սանիտարական։«Հայաստանում անտառային բիզնես չկա։ Դա կազմակերպված հանցագործություն է»,- ասում է Ամիրյանը։