Հունիս 18, 2010 | Թափոններ
Հայաստանի տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով կառավարությունը մտադրություն ունի կառուցել նոր պահեստարան։
Հունիս 18, 2010 | Անտառ
Գուգարքի մարզի Սպիտակի անտառային տարածքում արդեն երկու տարի է, ինչ իրականացվում է անտառատնկման ծրագիր՝ Գերմանիայի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ եւ «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան ներկայացուցչության հետ պայմանագրի շրջանակում
Հունիս 18, 2010 | Կենսաբազմազանություն
«Մենք անհանգստացած ենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ճակատագրով եւ արգելոցի վերաբերյալ առաջարկների փաթեթ ենք պատրաստվում ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարությանը»,- «ԷկոԼուր»-ին հայտնեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը
Հունիս 18, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
ՀԿ-ն բնապահպանության նախարարին նաեւ տեղեկացրել է, որ նախարարությունից «Deno Gold Mining» ՓԲԸ-ում 2007-2008թթ. ստուգումների արդյունքների վերաբերյալ պատասխան չստանալու պատճառով դիմել է դատական ատյաններին՝ տեղեկատվություն ստանալու պահանջով:
Հունիս 18, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Մարդու իրավունքների պաշտպանության «UNITED NATIONS HUMAN RIGHTS» միջազգային կազմակերպությունը ուշադրություն է դարձրել Հայաստանի բնապահպանական խնդիրներին` մասնավորապես Թեղուտ, Սեւան, «Խոսրովի անտառ» արգելոց, Երեւանի կանաչ գոտիներ էկոլոգիական թեժ կետերին:
Հունիս 18, 2010 | Քաղաքներ
Գյումրու քաղաքապետարանի նախկին գանձապահ Ռիմա Հովհաննիսյանի բողոքով վերջերս Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել քաղաքապետի ավագ եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի դեմ: Ըստ «Առավոտի» աղբյուրի՝ Գ. Ղուկասյանն իրեն ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ամբերդ» ՍՊԸ-ի անունով գնել է Գյումրու Սայաթ-Նովա-Ռուսթավելի փողոցների խաչմերուկներում գտնվող տարածքը, եւ ի հաշիվ ծառահատումների, կառուցել է առեւտրի ու սպասարկման օբյեկտ:
Հունիս 18, 2010 | Քաղաքներ
Երևանի ավագանու և նրա ընտրողների միջև կապի խոչընդոտումը համարում ենք խորապես հակաժողովրդավարական և ապօրինի քայլ ու պահանջում ենք անհապաղ հետաքննել տեղի ունեցածը, պատժել մեղավորներին և ապահովել նամակների անխափան ստացումը:
Հունիս 18, 2010 | Քաղաքներ
Անապատացման վտանգն, առհասարակ, առկա է ողջ Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը, գտնվելով չորային գոտում, այս առումով մեծ վտանգի է ենթարկվում:
Հունիս 18, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը նախագահել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հունիս 18, 2010 | Սևան
Այս օրերին լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում Սևանա լիճ թափվող ամենաջրառատ գետերից մեկի` Արգիճիի վերին հոսանքներում` փոքր հիդրոկայան կառուցելու նպատակով:
Հունիս 17, 2010 | Սևան
2010 թվականի հունիսի 9-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1899,96 մետր բարձրության վրա, ինչը 68 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա մայիսի 9-ից մինչեւ հունիսի 9-ը լճի մակարդակը բարձրացել է 24 սանտիմետրով:
Հունիս 17, 2010 | Թափոններ
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ՀԿ-ին տեղեկացրել են, որ ընկերությունը մկնդեղի գերեզմանոցում հետազոտական արդյունավետ աշխատանքներին աջակցելու համար հատկացրել է 1000 եվրո:
Հունիս 17, 2010 | Սևան
Սևանա լճի ստորջրյա տարածքի գիտահետազոտական առաքելությունը կիրականացվի 2010թ.-ի հունիսի 21-ից 30-ը ընկած ժամանակահատվածում: Ֆրանս-հայկական այս առաքելությունը կիրականացվի ծրագրի երկու հեղինակների՝ Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող) և Ստեֆան Կոջայանի (օգնական) կողմից, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից հետազոտական կենտրոնների և պետական մարմինների հետ համագործակցությամբ, որոնք աշխատում են Սևանա լճին առնչվող հարցերի շուրջ:
Հունիս 16, 2010 | Կենսաբազմազանություն
Հայաստանի հարավում արգելավայրի շնորհիվ կստեղծվի պահպանվող տարածքների արդյունավետ ցանց: «Խուստուփը կմիավորի Շիկահողի արգելոցը Զանգեզուրի արգելավայրի հետ, ինչը հնարավորություն կստեղծի կենդանիների անարգել միգրացիայի համար»
Հունիս 16, 2010 | Կենսաբազմազանություն
Գյումրիում տեխնոքաղաքի հիմքերը դնելուց հետո ՀՀ կառավարությունը լծվել է ևս մեկ մասշտաբային և միջազգային նախագծի իրագործմանը, այն է՝ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում գտնվող Արփի լիճը վերածել «Արփի լիճ» ազգային պարկի, որը դառնալու է նաև միջազգային տուրիստական կենտրոն՝ դրան բնորոշ ենթակառուցվածքներով:
Հունիս 16, 2010 | Քաղաքներ
Կապանի համայնքի ավագանու հերթական նիստը հաստատեց Կապան քաղաքի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման 2011 թվականի ծրագիրը: Այն կպահանջի 28 մլն 34 հազ. դրամ` բնապահպանության եւ 11 մլն 21 հազ. դրամ գումար առողջապահության գծով:
Հունիս 16, 2010 | Ջուր
Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման գործընթացն իրականացվել է մայրաքաղաքի 5` Նոր Նորք, Ավան, Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում: Դրանցից 4-ում` Նոր Նորքում, Ավանում, Շենգավիթում և Էրեբունում, մաքրման աշխատանքներն արդեն ավարտվել են:
Հունիս 16, 2010 | Թեղուտ
«Թեղուտ» ՓԲԸ-ում ակտիվացել են շինարարական աշխատանքները, ավելացել աշխատատեղերի թիվը: Ընկերության գործադիր վարչության անդամ Ռուբեն Պապոյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ «Թեղուտ» պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ օբյեկտներ են կառուցվում, ընթացքի մեջ են շինարարական եւ հողային աշխատանքները: