Նորություններ

ԲՆԱՊԱՀՊԱՆ. ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՂՋ ԳԵՆՈՍԸ
Հունիս 15, 2010 | Միջուկային էներգետիկա
«Մենք հետեւում ենք աշխատանքներին եւ այդ ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք նկատել կառավարության որոշումների եւ իրականության մեջ գոյություն ունեցող փաստերի՝ այդ թվում անկախ փորձագետների եզրակացությունների միջեւ»,- նշեց Զարաֆյանը
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԹԵՂՈՒՏ ԵՎ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 81.483 ՀԱ ՀՈՂԱԱՐԱԾՔԸ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՈՂ N1279-Ն ՈՐՈՇՈՒՄԸ
Հունիս 15, 2010 | Թեղուտ
ՀՀ կառավարության պաշտոնական կայքից բացակայում է «Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» ՀՀ կառավարության N1279-Ն որոշումը, որն ընդունվել է 2007թ. նոյեմբերի 1-ին:
Հունիս 15, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը (ԲՊՏ) մայիսի 31-ից հունիսի 8-ը հանրապետությունում անցկացրած վերստուգումների ընթացքում կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրել է չորս խախտում` գանձելով 140 հազար դրամ տուգանք:
Հունիս 15, 2010 | Թափոններ
«Մեզ հաջողվեց ոչ թե նվազեցնել վտանգը, այլ իսպառ վերացնել»,- Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքները գնահատելով` «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի Էկոնոմիկայի վարչության բյուջետային ծրագրավորման եւ գնումների գործընթացի համակարգման վարչության բաժնի պետ Ռոման Չոբանյանը:
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ ԵՆ ԴՐԱԽՏ ԿԱՌՈՒՑՈՒՄ  ԳԻԼԱՆՈՒՄ
Հունիս 15, 2010 | Կենսաբազմազանություն
«Խոսրովի անտառ» արգելոցի մեջ մտնող «Գիլան» ագելավայրի շուրջ ստեղծված իրավիճակը սրվում է: Ահազանգն այն մասին, որ արգելոցի սրտում` Գիլանում, կառուցվում են հյուրանոցային օբյեկտներ եւ հատվում են ծառեր, հնչեցրեց կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Հունիսի 12-ին Մարիամի հետ Խոսրով մեկնեց «ԷկոԼուր»-ի խումբը:
«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ»
Հունիս 14, 2010 | SOS
Ելնելով քաղաքի համար Վ. Համբարձումյանի աձանի եւ աստղադիտարանի կարեւորությունից ու խորհրդանիշ լինելուց` ընդհանուր ժողովը որոշեց Երեւանի քաղաքապետարանից պահանջել անհապաղ դադարեցնել նշված շինարարական աշխատանքները եւ կարճ ժամանակահատվածում վերականգնել այգու նախկին տեսքը, որպեսզի այն շարունակի հանդիպման եւ հանգստի վայր ծառայել ուսանողների եւ ինտելիգենցիայի համար
Հունիս 11, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
ԱՄՆ-ում դեռեւս գործում է 1872թ. ընդունված «Հանքարդյունաբերության մասին» օրենքը: Ներկայումս այդ օրենքը մեծ հնարավորություններ է տալիս ժամանակակից հանքարդյունաբերական ընկերություններին, որպեսզի նրանք երկրի արեւմուտքում պետական հողերը վերցնեն եւ պետությանը գրեթե առանց շահույթ տալու հանգիստ շահագագործեն:
Հունիս 11, 2010 | Սևան
Սեւանա լճի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման համար պետբյուջեից այս տարվա համար հատկացվել է 257 մլն դրամ: Այդ գումարի շրջանակում պետք է մաքրվեն 600 հա անտառապատ տարածքներ: Չնայած 2005թ. մաքրման աշխատանքներ կատարվում են Սեւանում, սակայն թե որքանով են դրանք արդյունավետ, դեռ բոլորովին էլ պարզ չէ:
TRANSPARENCY INTERNATIONAL-Ը ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԵՄ ԴԱՏԱՐԱՆ Է ԴԻՄՈՒՄ
Հունիս 11, 2010 | SOS
Ինչպես ԱրմԻնֆո–ի թղթակցին հաղորդել է Facebook-ում ստեղծված «Մենք ենք մեր քաղաքի տերերը» խմբի անդամ Արթուր Ավթանդիլյանը, հայցի պատճառը եղել է այն, որ Transparency International-ի հարցումով քաղաքապետարանը օրենքով նախատեսված ժամկետում չի ներկայացրել Ուսանողական այգում շինարարությանը վերաբերող փաստաթղթերը:
Ո՞Վ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՀԱՆՔԵՐՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Հունիս 10, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Deno Gold Mining» ընկերության 13 նախկին աշխատողներ դատի են տվել ընկերությանը` պահանջելով 2005-2009թթ. ընթացքում գիշերային աշխատանքների համար ընկերության կողմից չվճարված գումարները:
Հունիս 10, 2010 | Սևան
Հայաստանի կառավարության եւ Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջեւ կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում օգոստոսից կսկսվեն Սեւանա լիճ ջուր տեղափոխող 48 կմ երկարությամբ «Արփա-Սեւան» հիդրոկառուցվածքային թունելի վերանորոգման աշխատանքները:
Հունիս 10, 2010 | Ջուր
«Կովկասյան տարածաշրջանում Հայաստանն ունի վերականգնվող էլեկտրաէներգիայի զարգացման ամենամեծ պոտենցյալը»,- Ջերմուկում լրագրողներին հայտնեց Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուպեքը:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ՍՐՃԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հունիս 10, 2010 | SOS
«Հայցին արդեն 20 մարդ է միացել: Այս մարդիկ, այսպես թե այնպես, կապված են այգու «շրջակայքի» հետ. ուսանողներ, Ազգային գրադարանի ընթերցողներ: Բացի այդ, մեզ աջակցել են նաև այնպիսի հայտնի անձինք, ինչպես օրինակ` Բյուրականի աստղադիտարանի տնօերն Հայկ Հարությունյանը»,- նշել է նա:
Հունիս 10, 2010 | Քաղաքներ
«Կանաչ Երեւան» նախագիծն ընթանում է նախատեսված ծավալով. 6 հազար ծառ է ձեւավորվել, 30 հազարը` կրապատվել, տնկվել է 300 հազար ծաղկասածիլ: Ընդհանուր առմամբ` ծաղկապատման շնորհիվ Երեւանում ավելացել է 1.5 հա ծաղկային տարածք:
Հունիս 10, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հայաստանի կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել օպերատիվ կերպով լուծումներ գտնել Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջ եկող խնդիրներին: Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանի հարցին` նշեց Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Հունիս 10, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից այս տարի իրականացվել է 4 ստուգում, ինչի արդյունքում պարզվել է, որ բնությանը պատճառվել է 6 մլն 985 հազար դրամի վնաս: