Նորություններ

Ապրիլ 23, 2010 |
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի մոսկովյան գրասենյակների հետ համատեղ Երեւանում ապրիլի 19-ին աշխատանքներն սկսեց «Էթիկական մոտեցման հարցերը կլիմայի փոփոխության ոլորտի քաղաքականության մեջ» խորագրով տարածաշրջանային կլոր սեղանը։
Ապրիլ 23, 2010 | Միջուկային էներգետիկա
Մասնավորապես, խոսելով Սյունիքում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման մասին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասել է, որ խնդիրը դեռ քննարկման փուլում է.
ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԻՎ 11 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑԻՉ ԼԵՎՈՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլ 23, 2010 | Թեղուտ
2010 թվականի ապրիլի 26-ին` ժամը 13:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Մովսես Խորենացի 162a) դատավոր Ա.Գաբրիելյանի նախագահությամբ տեղի կունենա Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ ԳԱԱ ՀԻԴՐՈԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ. «ՁԿՆԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ԱՅՍՊԻՍԻ ՎԱՏ ՎԻՃԱԿ ԱՄԲՈՂՋ ՍԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ»
Ապրիլ 23, 2010 | Սևան
«Ձկնային պաշարների առումով այսպիսի վատ վիճակ ամբողջ Սեւանի պատմության մեջ դեռ չի եղել, ամենավատ վիճակը մենք ունենք այսօր»,- ասաց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը` ապրիլի 22-ի ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում:
«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-Ն ԻՐԱՑՐԵԼ Է ՄՈՏ 7 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՊՂՆՁԻ ԵՎ 100 ՏՈՆՆԱ ՄՈԼԻԲԴԵՆԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՏ
Ապրիլ 22, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
2010թ. առաջին եռամսյակում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իրացրել է մոտ 7 հազար տոննա պղնձի եւ 100 տոննա մոլիբդենի կոնցենտրատ:
ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՄԱՐՏԻ 19-ԻՑ ՄԻՆՉ ՕՐՍ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 16 ՍՄ-ՈՎ
Ապրիլ 22, 2010 | Սևան
Սեւանի մակարդակն ապրիլին շարունակել է կտրուկ բարձրանալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Գավառի օդերեւութաբանական կայանից, այսօրվա դրությամբ, Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1899.53 մետր բարձրության վրա, ինչը 55 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Ապրիլ 22, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Վերջին մի քանի ամիսներին կառավարության շենքի դիմաց Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ավազահանքերի ապօրինի շահագործման խնդրով կառավարության դեմ պարբերաբար բողոքի ցույցեր էին կազմակերպվում: Վերջին անգամ կառավարության ներկայացուցիչը ցուցարարներին` Եղեգնուտի բնակիչներին իր մոտ ընդունելով, խոստացել էր դադարեցնել:
Ապրիլ 22, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հայաստանում հրաբխաժաթքումներ գրանցվել են 450-530 հազար տարի առաջ: Դրանք եղել են չկրկնվող կամ «միածին» բնույթի, որոնք դիտվել են Վայոց Ձորում, Զանգեզուրի լեռնաշղթայում, Արագած լեռան գագաթին:
Ապրիլ 22, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի մշտական համակարգող Դաֆինա Գերչեևային:
«ԻՇԽԱՆ» ՁԿՆԱՏԵՍԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ
Ապրիլ 22, 2010 | Սևան
«Պետության կողմից նախորդ տարի հատկացվեց շուրջ 71 մլն դրամ, որպեսզի մենք գնենք համապատասխան քանակի եւ չափերի մանրաձուկ։ Մեր գործակալությունը հայտարարեց մրցույթ, եւ համապատասխան գիտական ուսումնասիրություններից հետո փորձեցինք լուծել ձկան վերարտադրության խնդիրը՝ էնդեմիկ տեսակների՝ «ամառային» եւ «գեղարքունի» իշխանների պոպուլյացիայի զարգացման առումով։ Այս տարվա համար հատկացվել է 60 մլն դրամ, եւ նախատեսվում է լիճ բաց թողնել 5 գրամից ավելի քաշով շուրջ կես մլն իշխանի մանրաձուկ»,–ասաց
Ապրիլ 22, 2010 | Կենսաբազմազանություն
20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում կրկին Կարմիր գիրք է հրատարակվելու: Այն երկու հատորանոց է՝ բույսերի ու կենդանիների, ընդհանուր առմամբ 1000 էջ, այժմ գտնվում է տպարանում:
Ապրիլ 22, 2010 | Կենսաբազմազանություն
«Կանաչ սերունդ» քարոզարշավի առանցքային միջոցառումն ապրիլի 22-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարակից այգում կայացած խորհրդանշական ծառատունկն էր: Հանդիսության ընթացքում, որն ուղեկցվեց «Ծաղկազարդ» երգչախմբի կենդանի ձայնակցությամբ, 95 ծառ տնկվեց` ի նշան հիշողության և հանուն խաղաղության:
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵՌՆԵԼ ՈՒՐԱՆԻ ԿՈՂՔԻՆ, ԱՍՈՒՄ ԵՆ ՃԱՄԲԱՐԱԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
Ապրիլ 21, 2010 | Միջուկային էներգետիկա
«…Մենք չենք ցանկանում մեռնել ուրանի կողքին: Գլխավորը` մենք ուզում ենք իմանալ` մեզ տեղափոխելո՞ւ են, թե` ոչ… Ուրանը գլոբալ խնդիր է: Այն ոչ միայն տներին, այլ ամեն ինչին է առնչվում… Մեզ մոտ բարձր ռադիացիա կա: Չգիտենք, թե ում դիմենք, ումից պահանջենք…»
ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՂԵՏԱԼԻ Է ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՇՏԱՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ, ԿԱՐԾՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ
Ապրիլ 19, 2010 | SOS
Ողջաբերդի գերեզմանոցի թունաքիմիկատների նկատմամբ անհրաժեշտ է շտապ միջոցառումներ ձեռնարկել: «Բոլոր նրանք, ովքեր երեկ եղել են Ողջաբերդում, (ապրիլի 15) համոզվեցին նրանում, որ դա իրական աղետ է»,- հայտարարեց Թունաքիմիկատների միջազգային ասոցիացիայի տնօրեն Ջոն Վիգենը, ով, որպես փորձագետ, հրավիրվել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ
Ապրիլ 19, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Ապրիլի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին բացառիկ հնարավորություն էր ընձեռված մամլո ասուլիս անցկացնել ՀՀ կառավարությունում: Ստորեւ ներկայացված են տարբեր լրատվամիջոցներում հրապարակված նյութերը:
ԸՍՏ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ` ԱՅՆ ԲԱՆՈՒՄ, ՈՐ ԳԵՏԱՌ ԳԵՏԻ ՋՐԱՀՈՍՔԻ ԲԵՏՈՆԱՊԱՏՈՒՄԸ ՉՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ՄԵՂԱՎՈՐ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլ 16, 2010 | Քաղաքներ
Արդյո՞ք Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտման եւ փոփոխության արդյունքում կօրինականացվեն անօրինական օբյեկտերը: «ԷկոԼուր»-ն այս հարցն ուղղեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին` ապրիլի 13-ի քննարկման ընթացքում: