Մարտ 30, 2010 | Միջուկային էներգետիկա
Միջուկային էներգետիկայի ոլորտում ուսումնասիրությունները մեկ անգամ եւս եկել են փաստելու, որ մեր երկրում գործող ԱԷԿ—ը շահագործումից հանելուն զուգահեռ, պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ՝ արդիական չափանիշներին համապատասխան։
Մարտ 30, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` 2010 թ. մարտի 1-ից մինչեւ մարտի 27-ը ՀՀ տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 3 դեպք, որոնցից բացահայտվել է 2-ը:
Մարտ 30, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, 2010 թ. մարտի 1-ից մինչ 29-ը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անցկացրած ստուգումների արդյունքում կայացվել է 12 վարչական որոշում` 350.0 հազ. դր, և հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս` 1.17 մլն դրամի չափով:
Մարտ 29, 2010 | SOS
Ողջաբերդի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածք ծանր տեխնիկա է մտել: Արդյունքում գերեզմանոցի ծածկը հողին Է հավասերեցվել, վնասվել է գերեզմանոցի պաշտպանիչ շերտը, խախտվել է մոտ 2 մետր խորությամբ գերեզմանոցի մակերեսին մոտ գտնվող տարողության ամբողջականությունը: Օդում տարածվում է թունավոր նյութերի ամպ:
Մարտ 25, 2010 | Կենսաբազմազանություն
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը պնդում է,որ huntineurope. com կայքում` Հայաստանի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Մարտ 25, 2010 | Թեղուտ
Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն Թեղուտի վերաբերյալ իր որոշումը կկայացնի 2010թ. հունիսին կամ սեպտեմբերին: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հայտնեց «Transparency International հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սոնա Այվազյանը:
Մարտ 25, 2010 | Թեղուտ
Ազգային անվտանգության խորհրդի 2010 թվականի աշխատանքային ծրագրի համաձայն` այս տարի պետք է մշակվի եւ ԱԱԽ հաստատմանը ներկայացվի սեյսմիկ անվտանգության հայեցակարգը:
Մարտ 25, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում 2009 թ-ին կատարված 1 մլն դոլարի նորդրման շնորհիվ արտադրական հզորությունները կրկնապատկվել են:
Մարտ 25, 2010 | SOS
Մարտի 23-ին «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ Բագրատունյաց 14 շենքի «Նաիրիտ» կուլտուրայի տուն տանող ճանապարհի երկրորդական պլանում գտնվող փոքրիկ այգին ցանկանում են վերածել սրճարանի:
Մարտ 25, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աղտոտում է շրջակա միջավայրը եւ անպատասխան թողնում ահազանգերը
Մարտ 25, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Մոլորակի ժամ» միջազգային ակցիային նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում տեղի կունենան 2010թ-ի մարտի 27-ին, ժ. 20:30-ից 21:30-ը: Երեւան քաղաքում նույնպես մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաեւ քաղաքի պողոտաների ու հիմնական փողոցների լուսավորությունը:
Մարտ 25, 2010 | Քաղաքներ
«Մեր կարծիքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատանքը Կապան համայնքի ազգաբնակչության կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում: Մենք կոչ ենք անում Կապանի համայնքապետ Արթուր Աթայանին եւ Կապանի ազգաբնակչությանը` մեզ հետ միասին պայքարեն մաքուր խմելու ջուր ունենալու մեր իրավունքի համար»,- նշված է «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայտարարության մեջ:
Մարտ 24, 2010 | Միջուկային էներգետիկա
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն դիմել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին առաջարկությամբ` Հայաստանի բնակչության շրջանում հանրաքվե անցկացնել ուրանի ծրագրի իրականացման վերաբերյալ:
Մարտ 24, 2010 | Միջուկային էներգետիկա
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Մարտ 24, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ըստ կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրության` այս ամենն արդեն թույլ է տալիս խոսելու «մարդու իրավունքների ոտնահարման և պետական մարմինների կողմից կոռուպցիոն ռիսկեր պարունակող պաշտոնական դիրքի չարաշահումների մասին»։
Մարտ 24, 2010 | Ջուր
«Բազմաթիվ մետաղներ գերազանցում են սահմանային թույլատրելի չափաքանակները: Սնդիկի նորման կարտոֆիլի, լոբիի, գազարի, կանաչեղենի դեպքում գերազանցում է 20-51 անգամ»,- ընդգծեց Բելաեւան: Ըստ որոշ տվյալների` Սյունիքում ի տարբերություն մյուս մարզերի, չբերության մակարդակն ավելի բարձր է:
Մարտ 24, 2010 | Թեղուտ
Ինչպես եւ ակնկալվում էր, Թեղուտի հայցի վերաբերյալ ՀՀ Վարչական դատարանի` արագացված դատավարության ընթացակարգի կիրառման որոշումից հետո մարտի 24-ին դատավոր Արծրուն Միրզոյանը մերժեց հայցը:
Մարտ 23, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարարությունը նորից խոստումներ է տալիս, որ կվերահսկի ձկնային որսագողությունը: Ինչպես հաղորդել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսապաշարների գծով գործակալության ղեկավար Արտաշես Զիրոյանը, նախարար Արամ Հարությունյանը հանձնարարություն է տվել որսագողության հետ պայքարի խստացման թեմայով խորհրդակցություն անցկացնել փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ինչպես նաև Ոստիկանության և Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների հետ: