Նոյեմբեր 20, 2009 | Քաղաքներ
Դավիթաշեն համայնքի երկրորդ թաղամասի երրորդ եւ չորրորդ շենքերի անկյունում կառուցվող խանութի տերն այսօր փորձ է արել իր խանութն անկյունից մի փոքր ստվերող հերթական ծառը կտրել:
Նոյեմբեր 20, 2009 | Կենսաբազմազանություն | Արարատ
Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության մեջ կասկածվողներին:
Նոյեմբեր 19, 2009 | Կենսաբազմազանություն
Երեկ երեկոյան, Մյասնիկյան պողոտայում հնչած կրակոցներից սպանվել է «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի տնօրեն, 1958 թվականին ծնված Սամվել Շաբոյանը:
Նոյեմբեր 19, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Ալավերդու պղնձաձուլային գործարանի արտանետումների խնդիրը չի լուծվի միայն տուգանքներով, այդ մասին նոյեմբերի 18-ին հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` ելույթ ունենալով ՀՀ ԱԺ-ում եւ պատասխանելով պատգամավոր Խաչիկ Հարությունյանի հարցին:
Նոյեմբեր 19, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման դեմ 2 հազար մարդ է հանդես եկել:
Նոյեմբեր 19, 2009 | Միջուկային էներգետիկա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» օրենքը:
Նոյեմբեր 19, 2009 | Միջուկային էներգետիկա
Գործող հայկական ԱԷԿ-ը կփակվի այն բանից հետո, երբ հանրապետությունում կկառուցեն նոր ատոմային էներգաբլոկ, «ՌԻԱ Նովստի»-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նոյեմբեր 19, 2009 | Սևան
Եթե ժամանակին Կարճաղբյուր գետը, Սևանի էնդեմիկ` տեղածին ձկների ձվադրման տեղ լինելով, նպաստում էր Սևանի ձկան շատացմանը, ապա այժմ Կարճաղբյուր գյուղի համար միայն ոռոգման դեր է խաղում:
Նոյեմբեր 18, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ինչպես հայտնի դարձավ Էկոլուրին, «Deno Gold Mining» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա հանքում նոյեմբերի 16-ին մարդ է զոհվել: Մահվան փաստի առթիվ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Մահվան պատճառները հետաքննվում են:
Նոյեմբեր 17, 2009 | Թեղուտ
«Մենք այսօր լուր ստացանք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վարչական դատարանի որոշումը, որով մերժվել էր վարույթ ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումը»,- հայտարարեց Մարդու իրավունքների եվ ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Արփինե Գալֆայանը Թեղուտում՝ նոյեմբերի 14-ին:
Նոյեմբեր 17, 2009 | Թեղուտ
Թեղուտ եւ Շնող համայնքների մոտ 3000 մետր վարչական տարածքում նոյեմբերի 14-ին տնկվեց շուրջ 1000 հացենի:
Նոյեմբեր 17, 2009 | Թեղուտ
Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի գործը ուղարկվել է լրացուցիչ հետաքննության: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց փաստաբան Նոնա Գալստյանը, նախնական հետաքննության ողջ ընթացքում առաջին անգամ իրավապահ մարմինները բավարարեցին պաշտպանության կողմից ներկայացված երկու միջնորդությունները:
Նոյեմբեր 17, 2009 | Կենսաբազմազանություն
ՀՀ Ազգային Ժողովը նոյեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում: Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ փոփոխություններ մտցրեցին «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի մեջ:
Նոյեմբեր 12, 2009 | Միջուկային էներգետիկա
«Մեր միակ պահանջն այն է, որպեսզի ուրանի հանքը չբացեն եւ դադարեցնեն ուրանի հետ կապված ցանկացած գործողություն»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտարարեց Կապանի զոհված եւ վիրավորված ազատամարտիկների պաշտպանության «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը:
Նոյեմբեր 12, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Deno Gold Mining» ընկերության դեմ հայցը: Դատավոր Անահիտ Թումանյանը հիմնավորեց մերժումը նրանով, թե գործի նյութերում ներկայացված չեն մարդկանց առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնացող ապացույցներ:
Նոյեմբեր 12, 2009 | Սևան
Սեւանի ավազանում հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման հարցը փակված է: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հայտնեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Նոյեմբեր 12, 2009 | Սևան
Ծովի մակարդակից բարձր մինչեւ 1905մ Սեւանի բարձրացումից հետո ջրի տակ կանցնեն 1967 բնակելի շինություններ: Այդ մասին հայտնեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Նոյեմբեր 11, 2009 | Քաղաքներ
Կրկին Երեւանում ծառ են կտրում: Ահազանգը հնչեցնում են Երեւանի տարբեր համայնքներում ապրող քաղաքացիները: Խոսքը բոլոր երեւանցիներին հայտնի ծառերի խորը էտման մասին է, որի դեմ հանդես են գալիս մասնագետները, բուսաբանները, էկոլոգները: