Քաղաքներ

Նույնիսկ 7 բալանոց երկրաշարժը կարող է աղետ դառնալ Երեւանի համար
Հունիս 16, 2011 at 12:09 | Քաղաքներ | Երեւան
Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ռուբեն Յադոյանի խոսքերով` սեյսմիկ քարտեզների պատրաստման ընթացքում, որոնք պահանջվում են յուրաքանչյուր շենքի կառուցման համար, որպես հիմք հաճախ ընդունվում են ավելի քան 30 տարի վաղեմության տվյալներ կամ նույնիսկ հարեւան կառույցների տվյալները:
Օբյեկտ` ծառերի հաշվին
Հունիս 14, 2011 at 14:10 | Քաղաքներ | Տավուշ
Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, գետափնյա Աբովյան փողոցում, ծառերի մեջ հերթական օբյեկտի շինարարությունն է ընթանում ու հսկա ծառերը զոհ են գնալու հերթական օբյեկտին:
Կենդանասերները ԱԺ-ից պահանջում են օրենքով պաշտպանել կենդանիներին
Հունիս 14, 2011 at 13:13 | Քաղաքներ | Երեւան
Ակցիայի իմաստն է նամակով դիմել Ազգային ժողովին, որպեսզի Կենդանիների պաշտպանության և նրանց նկատմամբ դաժանություններն արգելող օրենք ընդունվի, որ հետխորհրդային երկրներից միայն Հայաստանում է բացակայում։
Կոյուղագիծն անցկացվեց
Հունիս 10, 2011 at 11:54 | Քաղաքներ | Երեւան
Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչների ահազանգերն ու բողոքներն ապարդյուն անցան: Իրենց բակում` նախկին մանկապարտեզի տարածքում կառուցվող բարձրահարկ շենքի համար ի վերջո կոյուղագիծ անցկացվեց:
Երեւանի կենտրոնը հնարավոր է` փլուզվի
Հունիս 09, 2011 at 15:42 | Քաղաքներ | Երեւան
Երեւանի կենտրոնը հնարավոր է` փլուզվի: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:
Նալբանդյան 106/1-ում ապօրինությունը շարունակվում է
Հունիս 06, 2011 at 16:51 | Քաղաքներ | Երեւան
Պարզվել է` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ. Գյանջումյանը մայիսի 28-ին` տոնական օրով, թույլտվություն է տվել «Ավագշին» ՍՊԸ–ին` «Նալբանդյան 106/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կոյուղագիծ կառուցելու համար»:
Նալբանդյան 106/1-ի ապօրինությունների գործի քննությունը ուղարկվել է Ոստիկանություն
Հունիս 03, 2011 at 15:26 | Քաղաքներ | Երեւան
Նալբանդյան 106/1 հասցեում «Ավագշին» կազմակերպության իրականացրած ապօրինությունների վերաբերյալ մայիսի 17-ին «Ժառանգություն» կուսակցության` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին ուղարկված հանցագործության մասին հաղորդմանն ի պատասխան
Շղթայական Ռե-ակցիա
Հունիս 02, 2011 at 16:49 | Քաղաքներ | Երեւան
Նալբանդյան 106/1 հասցեում շարունակվում է բնապահպանական պայքարը՝ հանուն կանաչ միջավայրի և ընդդեմ կետային կառուցապատման հերթական հրեշավոր ծրագրի, որն անօրինական ճանապարհներով սպառնում է տարածվել՝ ոչնչացնելով Երևանի փոքր կենտրոնի սակավաթիվ բակերը:
Հրազդանի վարելահողերն աղտոտված են
Մայիս 31, 2011 at 14:27 | Քաղաքներ | Կոտայք
«Գործող ձեռնարկությունները վնասում ու թունավորում են օդը, բնությունն ու հողերը` իրենց արտանետած տոքսիկ նյութերով ու գազերով, նաև վնասվում է մեր աճեցրած բերքը. ինչ իմանաս, թե դրանով չի պայմանավորված հիվանդությունների կտրուկ աճը,- արդեն որքան ժամանակ խնդիրը բարձրաձայնում են տեղի բնակիչները,- մենք պահանջում ենք, որ որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն` վնասը մեղմելու ուղղությամբ: Չգիտենք ում դիմենք, որ խնդիրը լուծում ստանա»
Ծառը կտրողի ձեռքը բռնող չկա
Մայիս 30, 2011 at 14:48 | Քաղաքներ | Երեւան
Դպրոցի բակում իրենց իսկ ձեռքով տնկած չորս ծիրանենիները, մեկ խնձորենին եւ մեկ կաղնին տապալված են գտնում:
Երեւանի քաղաքապետը Հայաստանի նախկին գլխավոր ճարտարապետին ռեաբիլիտացվելու հնարավորություն տվեց
Մայիս 30, 2011 at 14:35 | Քաղաքներ | Երեւան
Կարապետյանը վստահեցնում է, որ գլխավոր ճարտարապետը հավատարիմ կլինի քաղաքապետարանի քաղաքականությանը, որը բացառում է շինարարությունը կանաչ գոտիների հաշվին եւ մայրաքաղաքի քաղաքաշինության փիլիսոփայությանը հակասող ճարտարապետական որոշումների իրականացումը:
Փոս ծառ տնկելու, թե՞ բանկ կառուցելու համար
Մայիս 27, 2011 at 14:25 | Քաղաքներ | Արմավիր
Դեռ մեկ շաբաթ առաջ, արմավիրցիներն անհանգստացած էին, ահազանգում էին, ասում էին Արմավիրի քաղաքային զբոսայգում ծառահատում է կատարվում: Ոչ ոք նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ զբոսայգու այդ հատվածը վաճառված է և ծառահատումն իրականացվում է շինարարության նպատակով: