Նորություններ

Կանաչ գոտին վտանգի տակ՝ հակառակ քաղաքապետի հավաստիացումների
Մայիս 12, 2011 at 17:02 | Քաղաքներ | Երեւան
«Մելիքջանյան հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Մելիքջանյանը «Հետքին» է ուղարկել լուսանկարներ, որոնցում երևում է, որ Ազատության-Ադոնց խաչմերուկից 30 մետր ներքև գտնվող հատվածում ծառերը վտանգված են: Լուսանկարներն արված են մայիսի 10-ին:
Նախարարները խոստացան պատգամավորին
Մայիս 12, 2011 at 14:57 | Քաղաքներ | Երեւան
Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարների հետ մայիսի 12-ին Կառավարության նիստից անմիջապես հետո միասին այցելել Նալբանդյան 106 հասցե
Խորը էտում Վերնիսաժի տարածքում
Մայիս 11, 2011 at 18:42 | Քաղաքներ | Երեւան
«Երբ մոտեցա ու հարցրեցի, թե ինչու եք կտրում, ասացին, որ քաղաքապետարանն է թույլատրել, որ պետք է ծառերը էտենք: Բայց իրենք շատ անխնա ձեւով էին էտում` կտրելով չոր եւ կանաչ ճյուղերը»
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Նորվեգիայի գրասենյակի տնօրենին
Մայիս 11, 2011 at 12:53 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
2011թ մայիսի 10-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը ընդունեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Նորվեգիայի գրասենյակի տնօրեն պարոն Ռասմուս Հանսսոնին:
117 քաղաքացի Ուսանողական այգու գործով դիմում է Սահմանադրական դատարան
Մայիս 11, 2011 at 12:45 | Քաղաքներ | Երեւան
Ամեն ինչից բարձր համարելով Հայաստանի քաղաքացու արժանապատվությունը և սեփական հանրային տարածքին տեր լինելու իրավունքը, անցնելով ՀՀ վարչական դատարանի բոլոր ատյաններով' այժմ ՀՀ Սահմանադրական դատարան ենք փոխանցում 117 քաղաքացու, այդ թվում' հայտնի մտավորականների համատեղ դատական հայցը։
Կենսագազի հավաքման եւ այրման կառույցը նվիրեցին Երեւանին
Մայիս 06, 2011 at 12:41 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Կառավարության մայիսի 5-ի որոշմամբ ՀՀ սեփականությունը հանդիսացող, որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված «Շիմիձու» կորպորացիայի կողմից Նուբարաշենի թափոնակուտակչի տարածքում
59 միլիոն դրամ գյուղնախարարությանը` էրեբունու անտառպետության 51 հա տարածքի ոռոգման համակարգի ստեղծման եւ ցանկապատման աշխատանքների համար
Մայիս 05, 2011 at 15:16 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
ՀՀ կառավարության մայիսի 5-ի որոշմամբ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ՀՀԱՎԶՀ) կողմից իրականացվելիք «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրով ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 59 միլիոն դրամ։
Դելֆինը սատկե՞լ է, թե՞ ոչ. դելֆինարիումում լռում են
Մայիս 04, 2011 at 14:58 | Քաղաքներ | Երեւան
Tert.am-ի տեղեկություններով՝ Երևանի «Նեմո» դելֆինարիումում դելֆին է սատկել։ Դելֆինարիումում տեղեկությունը ճշտելու փորձերն անհաջող անցան, քանի որ ամբողջ օրվա ընթացքում դելֆինարիումից ոչ ոք չպատասխանեց հեռախոսին:
Երեւան-Աբովյան ճանապարհին 1500 հացենի են տնկել
Մայիս 02, 2011 at 14:16 | Քաղաքներ | Երեւան
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը Երեւան-Սեւան միջպետական ճանապարհի Երեւան-Աբովյան հատվածում ապրիլի 30-ին կազմակերպել էր ծառատունկ, որի ընթացքում տնկվել է 1500 հացենի տեսակի ծառ:
5 տարի անց Երևանի Կենդանաբանական այգին լիովին կհամապատասխանի միջազգային չափանիշներին
Ապրիլ 30, 2011 at 13:54 | Կենսաբազմազանություն | Երեւան
«Երևանի կենդանաբանական այգին արմատական փոփոխությունների կարիք ունի: Դա մեծ ներդրումներ պահանջող երկար և քրտնաջան աշխատանք է, սակայն այդ հարցում պատրաստ է օգնություն ցուցաբերել Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիան»
Պաշտոնական հերքում. Երվանդ Զախարյանը դելֆինարիայի հետ որեւէ կապ չունի
Ապրիլ 27, 2011 at 15:19 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, իրեն զանգել են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, որի նախագահն է Երվանդ Զախարյանը եւ հայտնեցին, որ Երվանդ Զախարյանը պաշտոնապես հերքում է մամուլում հայտնված եւ հրապարակայնորեն հայտարարված այն լուրերը, թե «Նեմո» դելֆինարիան իրեն է պատկանում: