Մայիս 31, 2011 at 14:27 | Քաղաքներ | Կոտայք
«Գործող ձեռնարկությունները վնասում ու թունավորում են օդը, բնությունն ու հողերը` իրենց արտանետած տոքսիկ նյութերով ու գազերով, նաև վնասվում է մեր աճեցրած բերքը. ինչ իմանաս, թե դրանով չի պայմանավորված հիվանդությունների կտրուկ աճը,- արդեն որքան ժամանակ խնդիրը բարձրաձայնում են տեղի բնակիչները,- մենք պահանջում ենք, որ որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն` վնասը մեղմելու ուղղությամբ: Չգիտենք ում դիմենք, որ խնդիրը լուծում ստանա»
Մայիս 31, 2011 at 13:16 | Կենսաբազմազանություն | Կոտայք
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասում է, թե ոչ մի տարօրինակ բան չկա, որ 3500 դրամ են գանձում այցելուներից: Նրա խոսքով` այդ սակագինը հաստատվել է բնապահպանության նախարարության կողմից, և դեռ մի բան էլ էժան է իրենց մատուցած ծառայությունների դիմաց:
Մայիս 30, 2011 at 18:13 | Կենսաբազմազանություն | Կոտայք
ՀՀ բնապահպանության նախարարությունը ջանալու է Խոսրովի պետական արգելոցի Գիլան արգելավայրին վերադարձնել արգելոցի կարգավիճակը: Այս մասին մայիսի 30-ին մի շարք հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Մայիս 26, 2011 at 14:59 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
ՀՀ–ում Չինաստանի դեսպան Թիան Չունգչան Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող նախաձեռնող խմբին հայտնեց, որ «Fortune Oil» ընկերությունը ՉԺՀ–ի հետ որևէ առնչություն չունի:
Մայիս 25, 2011 at 15:17 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
«Նախաձեռնող խումբը» երկխոսության առաջարկ է ստացել Չինաստանի դեսպանատնից եւ այսօր` մայիսի 25-ին, ժամը 16:00-ին, պետք է հանդիպի Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ
Մայիս 24, 2011 at 13:50 | Թափոններ | Կոտայք
Աղբահավաքին մասնակցեց ավելի քան 40 երիտասարդ` որոնց ջանքերի շնորհիվ տարածքից հավաքվեց շուրջ 120 պարկ կենցաղային աղբ, որը տարիների ընթացքում կուտակվել էր անտառային գոտում:
Մայիս 20, 2011 at 12:27 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
Մայիսի 26-ին' ժամը 15:00-ին, Հրազդանում չինական ընկերության կողմից հանք շահագործելու դեմ բնակիչները պատրաստվում են ակցիա կազմակերպել Հայաստանում Չինաստանի դեսպանատան առջև:
Մայիս 19, 2011 at 14:30 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք | Վայոց ձոր
Ամուլսարի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բացհանքով շահագործումը եւս անթույլատրելի է։
Մայիս 10, 2011 at 14:17 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հիմնադրած «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն 25 տարով հանքարդյունահանման լիցենզիա է ստացել Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամասում:
Մայիս 10, 2011 at 12:35 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
Գ. Մկրտչյանի ասելով, եթե երկաթի հանքի շահագործումը աղտոտի օդը, իհարկե, հանքը կազդի Ծաղկաձորի զբոսաշրջության վրա:
Մայիս 03, 2011 at 11:21 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
Վերջերս բնապահպանների ձեռքն է ընկել մի փաստաթուղթ, որը հաստատում է, որ դեռ մեկ տարի առաջ «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի կողմից մշակված` ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի նախագիծը փորձաքննություն է անցել, եւ սեփականատերերը նախատեսել են «Հրազդան» արդյունաբերական գոտում ` Հրազդան քաղաքից 5 կմ հեռու, կառուցել ոսկու հարստացուցիչ ֆաբրիկա եւ պոչամբար:
Մայիս 02, 2011 at 16:02 | Պաշտոնական աղբյուրներ | Կոտայք
Չինական Fortune Oil ընկերությունը դեռեւս չի վճարել 24 միլիոն դոլար գումարը հայկական «Նագին» ընկերության բաժնետոմսերի 35 տոկոսի ձեռք բերման դիմաց:
Ապրիլ 30, 2011 at 11:36 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
Հրազդանի «Օրհուս» կենտրոնը և մյուս շահագրգիռ կազմակերպություններն այցելել են Հրազդանի Պետական Քոլեջ` հանդիպելու ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 80 ուսանողներ, նաև դասախոսներ:
Ապրիլ 27, 2011 at 13:28 | Կենսաբազմազանություն | Արմավիր | Կոտայք
Facebook սոցիալական ցանցի` Հրազդանի կենդանաբանական այգուն օգնելու կոչին արձագանքել է երգչուհի Սոնա Շահգելդյանը:
Ապրիլ 22, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
Չինացիներն առաջին հերթին կսկսեն շահագործել Հրազդանի երկաթահանքը (Կոտայքի մարզ, Հայաստան), որը մայրաքաղաքից` Երեւանից, գտնվում է մոտավորապես 55 կմ հեռավորության վրա:
Ապրիլ 22, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք | Սյունիք
Մեր հարցերի պատասխանները նախարարության համապատասխան բաժինը կարող էր տալ հինգ րոպեի ընթացքում: Սակայն 11 օր անց նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ստացել ենք այսպիսի պատասխան.
Ապրիլ 20, 2011 | Օդ | Կոտայք
Իսկապես, առավոտից Հրազդանի երկինքը պատված են դեղին փոշով, և մեզ ահազանգողներն ասում են, որ ճիշտ է, չգիտեն`վտանգ կա, թե ոչ, սակայն շնչառության հետ խնդիրներ են ունեցել:
Ապրիլ 18, 2011 | Թափոններ | Կոտայք
ամեն տարի մի քանի մլն դրամ է ծախսվում մայր ջրանցքն ու հատկապես ներտնտեսային համակարգերը կենցաղային աղբից ու գոմաղբից մաքրելու նպատակով, աղտոտվածության աստիճանն այնքան մեծ է լինում, որ բանվորներն անգամ հրաժարվում են մաքրել ջրանցքները նախատեսված գումարով՝ պահանջելով բարձր վարձատրություն: