Հունիս 02, 2011 at 16:01 | Լեռնահանքային արդյունաբերություն | Երեւան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրն է, այս կապակցությամբ հունիսի 6-ին, ժամը 18:00-ին Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում է երթ դեպի նախագահական նստավայր, ԱԺ և Կառավարություն: Նախատեսվում է բազմազան, բազմագույն և անակնկալներով լի ակցիա:
Հունիս 02, 2011 at 11:38 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ներկա բնապահպանական հիմնախնդիրների պատճառով, ըստ որոշ վերլուծաբաների, անկախությունից հետո երկրորդ անգամ Հայաստանը կունենա էկոլոգիական միգրանտների մի մեծ խումբ: Այն բնակավայրերում, որտեղ կսկսեն շահագործել հանքավայրերը, կհատվեն անտառները, հողերը դեգրատացիայի կենթարկվեն, ջրերն էլ կաղտոտվեն, կառաջանա միգրանտների մի նոր խումբ, ովքեր, իրենց բնակավայրերը լքելով, կբռնեն կամ քաղաքի, կամ էլ արտերկրի ճամփան:
Հունիս 01, 2011 at 17:15 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Կառավարությունում «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ Բեկոր Փափազյանը իրականում դարձել է հանքարդյունաբերության զոհ: Նշենք, որ այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Տաթևի հարևանությամբ` Սվարանցում, չինական մի ընկերություն պետք է շահագործի երկաթի հանքավայր
Հունիս 01, 2011 at 15:56 | Անտառ | Լոռի
«…Դե ասենք, մեզ հատկացված հատատեղիները մի քիչ նորմալ տեղ լինեին, որ մարդիկ վատ տեղից իրենց փայտը չգնեին: … Վատ չէր լինի, որ փայտը բերեին մեզ մոտ, մեր մոտից գնեինք…Գները գոնե մինիմալ լինեն… Հետո գոնե անտառը չվերանա, նաեւ տնկեն»
Հունիս 01, 2011 at 15:04 | SOS | Արմավիր
Նոր ահազանգ Արմավիրից` հատվում են Արմավիրի այգու Երևանյան և Հանրապետություն խաչմերուկին հարող հատվածի ծառերը:
Հունիս 01, 2011 at 14:24 | Անտառ | Երեւան
Որպեսզի այս ամենին վերջ դրվի, եւ որպեսզի կայուն անտառօգտագործման անցնենք, պետությունը պետք է վարկ վերցնի: Պետության կողմից ընդունված ծրագիր կա: Այն 59 միլիոն դոլլար արժե, եւ նրա մեջ պետք է ամեն ինչ ընդգրկված լինի
Մայիս 31, 2011 at 15:43 | Լեռնահանքային արդյունաբերություն
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ՀԿ-ների «Bankwatch» ցանցը նշում է` բանկի կողմից իրականացված շատ նախագծեր սոցիալական կամ էկոլոգիական խնդիրներ են ստեղծել:
Մայիս 31, 2011 at 14:27 | Քաղաքներ | Կոտայք
«Գործող ձեռնարկությունները վնասում ու թունավորում են օդը, բնությունն ու հողերը` իրենց արտանետած տոքսիկ նյութերով ու գազերով, նաև վնասվում է մեր աճեցրած բերքը. ինչ իմանաս, թե դրանով չի պայմանավորված հիվանդությունների կտրուկ աճը,- արդեն որքան ժամանակ խնդիրը բարձրաձայնում են տեղի բնակիչները,- մենք պահանջում ենք, որ որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն` վնասը մեղմելու ուղղությամբ: Չգիտենք ում դիմենք, որ խնդիրը լուծում ստանա»
Մայիս 31, 2011 at 14:18 | Թափոններ | Երեւան
«Լաբորատոր տվյալների վերլուծությունից հետո մենք կարող ենք ավելի հանգամանորեն սահմանել գերեզմանոցի թափոնների ծավալը, որոնք վնասազերծում են պահանջում: Այդ ժամանակ էլ մենք կներկայացնենք աշխատանքների ժամանակացույցն ու ֆինանսական նախահաշիվը»
Մայիս 31, 2011 at 14:10 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման համար գումարներ են տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգները` 60 մլն դոլար, Եվրամիությունը` 26 մլն դոլար (առաջիկա 1-2 տարիների ընթացքում ԵՄ-ն կհատկացնի ևս 10 մլն դոլար), Ռուսաստանի Դաշնությունը` 7,7 մլն դոլար (առաջիկայում ՌԴ-ն կհատկացնի ևս 2,5 մլն դոլար), ինչպես նաեւ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱԷՄԳ-ն (ՄԱԳԱՏԵ-ն), Չեխիան և այլն:
Մայիս 31, 2011 at 13:16 | Կենսաբազմազանություն | Կոտայք
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասում է, թե ոչ մի տարօրինակ բան չկա, որ 3500 դրամ են գանձում այցելուներից: Նրա խոսքով` այդ սակագինը հաստատվել է բնապահպանության նախարարության կողմից, և դեռ մի բան էլ էժան է իրենց մատուցած ծառայությունների դիմաց:
Մայիս 31, 2011 at 13:09 | Պաշտոնական աղբյուրներ
ԲՊՏ-ն կայացրել է 2.53 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 30 որոշում և հաշվարկել է 6849.2 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Մայիս 31, 2011 at 12:27 | Պաշտոնական աղբյուրներ | Տավուշ
Մայիսի 28-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները Ֆիոլետովո գյուղում ստուգման են ենթարկել 40-ամյա Արագած Ս.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ 80 2.5-D» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել 2.8 խմ փայտանյութով:
Մայիս 31, 2011 at 12:14 | Կենսաբազմազանություն | Սյունիք
«Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը ահազանգում է, որ Հայաստանում միայն Կապանի տարածաշրջանում աճող, Կարմիր գրքում գրանցված վայրի քաջվարդը լուրջ վտանգի տակ է:
Մայիս 31, 2011 at 12:01 | Թափոններ
Ըստ հայ-գերմանական հետազոտության, Հայաստանում կուտակվող աղբի 40%-ը անվերահսկելի է, աղբահավաք տեխնիկայի 80%-ը՝ հին ու մաշված, աղբ վերամշակողներ չկան:
Մայիս 31, 2011 at 11:52 | Լեռնահանքային արդյունաբերություն
Սակայն նյութագիտության ոլորտի մասնագետների կարծիքով` մեր երկրի բնական ռեսուրսներից ավելի մեծ արժեք ներկայացնում են տարբեր ոչ հանքային հանածոները:
Մայիս 30, 2011 at 18:13 | Կենսաբազմազանություն | Կոտայք
ՀՀ բնապահպանության նախարարությունը ջանալու է Խոսրովի պետական արգելոցի Գիլան արգելավայրին վերադարձնել արգելոցի կարգավիճակը: Այս մասին մայիսի 30-ին մի շարք հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Մայիս 30, 2011 at 18:01 | Լեռնահանքային արդյունաբերություն
Բնական ալմաստների խոշոր արդյունահանող ռուսական «Ալռոսա» ընկերությունը նախօրեին առաջին անգամ հրապարակել է իր պաշարների մասին տվյալները. շուրջ 1,23 մլրդ կարատ` ռուսական դասակարգմամբ (1,014 մլրդ կարատ` հետախուզված և 0,211 մլրդ կարատ` հավանական):