Նորություններ

ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Հունվար 24, 2011 | Պաշտոնական աղբյուրներ
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2010-ին խախտել է ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածը եւ վճարել 100 հազար դրամ վարչական տուգանք, ինչպես նաեւ 457 հազար դրամ` իբրեւ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցում:
ԿԱՊԱՆԸ ԹԱԿԱՐԴՈՒՄ
Հունվար 21, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Կապանը թակարդում է: Քաղաքն ամեն կողմից շրջափակված է տարբեր դասի վտանգավորության օբյեկտներով: Առաջին հերթին դա Կապանի կոմբինատի ապարներն են, որոնք տեղաբաշխվում են քաղաքի տարածքում:
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»-Ի ՀԱՑԸ ԴԵՌ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է
Հունվար 21, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք ՎՊ-ից դեռևս ոչինչ չեն ստացել:
ՍՈՒՍ ՄՆԱԼՈՎ ՄԵՐ ԿՅԱՆՔՆ ԵՆՔ ԿՐՃԱՏՈՒՄ
Հունվար 21, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Մի կողմից` Քաջարանի կոմբինատը, մյուս կողմից` Կապանի կոմբինատը, ամբողջ ընթացքում ճառագայթների քթի տակ ենք, եթե էս շրջանում մի առողջ մարդ գտնես, չհավատաս: Սուս ենք մնում, ասում ենք` գոնե աշխատատեղ կա, մարդիկ աշխատում են, յոլա գնում:
2020-ԻՆ ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆ 5-ՐԴ ՄԱՐԴ ՍՈՎԻ Է ՄԱՏՆՎԵԼՈՒ
Հունվար 21, 2011 | Օդ
Գիտնականները եզրակացրել են, որ ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ արդեն 2020–ին կհանգեցնի պարենամթերքի դեֆիցիտի, ինչի հետևանքով երկրագնդի ամեն 5–րդ մարդ կմատնվի սովի։ Այս մասին ասվում է կլիմայագետների «Համաշխարհային էկոլոգիական հիմնադրամ» կազմակերպության զեկույցում։
Հունվար 21, 2011 | Պաշտոնական աղբյուրներ
Միայն 7 մլն 189 հազ. դրամի վնաս է հասցվել Սյունիքի բուսական աշխարհին, որից մինչ օրս գանձվել է 217 հազարը։ Անցած տարի տուժել է նաեւ տեղի կենդանական աշխարհը, ջրերի աղտոտման 4 դեպք է արձանագրվել մարզում։
ԿԱՊԱՆՈՒՄ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԵՎ ՈՉ ՊԻՏԱՆԻ
Հունվար 21, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Հետազոտությամբ պարզվեց, որ հիմնական ռիսկի գործոնը սննդային շղթաներն են: Գյուղմթերքների մեջ թափանցել են ծանր մետաղներ: Հանքային ջրերը խառնվել են ոռոգման ցանցին, դրանով ջրվել են ողջ Սյունիքի մարզի հողերն, ու մարզում չկա գյուղմթերք` միրգ, բանջարեղեն, կանաչի, որը թունավորված չլինի»
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ ԵՎ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ
Հունվար 21, 2011 | Անտառ
Ահա թե ինչ է մնացել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ծառերից: Այս լուսանկարներն «ԷկոԼուր»-ի հասցեին ուղարկել է մեր ընթերցողներից մեկը (Տես լուսանկարները):
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ՆՇԱՆԱԿՎԱԾ Է  ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ
Հունվար 20, 2011 | Ջուր
«Ողջի գետն աղտոտված է ոչ միայն կոյուղաջրերով, այլեւ հանքարդյունաբերության թափոններով: Մաքրման սարքավորումները չեն աշխատում: Իսկ Բնապահպանության նախարարությունը, որը կոչված է հետեւելու գետի վիճակին, ոչինչ չի ձեռնարկում»
ԿԱՊԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հունվար 19, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Կապանի մի շարք բնապահպանական կազմակերպություններ պատրաստվում են նամակով դիմել նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին` պահանջելով` թույլ չտալ կապանի Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործումը:
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ` ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Հունվար 19, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Ես երազում եմ, թե երբ է գալու այն պահը, երբ մենք սկսենք մաքրել ոչ միայն մեր տները: Երբ մենք մտնում ենք մուտքի մեջ, այնտեղ աղտոտություններ են, բայց դուռը բացիր, մտիր հարեւանի տունը, տան ներսում ամեն ինչ մաքուր է: Ե՞րբ պիտի նա դուրս գա, որպեսզի իր երկիրը զգա որպես իր տան շարունակությունը:
ԷԿՈԼՈԳՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԲՌՆԿՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԱԿՏԻՎ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հունվար 19, 2011 | Միջուկային էներգետիկա
Բնակիչների ակտիվությունը կախված կլինի այն բանից, թե ինչպիսի քաղաքականություն կսկսի վարել պետությունը: Եթե նա ակտիվորեն չբարձրացնի այդ հարցը, ապա արձագանքը կլինի նույն մակարդակի»
ԱՐԳԻՃԻԻ ՎՐԱ ՀԷԿ-Ի ՀԱՐՑՈՒՄ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ ՎՃՌՈՐՈՇ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵԼ
Հունվար 19, 2011 | Սևան
«Բնապահպանական տեսչությունը պետք է գնահատեր վնասը և կազմված ակտը ներկայացներ Դատախազությանը: Սակայն, Տեսչությունը դա չի անում, և վերջինիս հայտարարությունները, թե վնաս չի հասցվել, չեն համապատասխանում իրականությանը»
ԿԱՊԱՆՈՒՄ ՆՈՐ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Հունվար 19, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Deno Gold Mining» ընկերությունը առաջարկել է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման ծրագիր: Եթե ծրագիրը հաստատվի, ապա 45,6 հազար բնակչությամբ Կապան քաղաքը կստանա բաց հանք և կհայտնվի պայթեցումների, փոշու և տոքսիկ տարրեր պարունակող ապարների ազդեցության տակ:
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԱԽԵՆԱԼ, ՈՐ ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ՕՐԵՆՔԸ` «ԳԵԳԱՄԵՏ ՊԼՅՈՒՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ԿՏՐՎԻ
Հունվար 19, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Ես միայն մեկ բան գիտեմ. նրանք չպետք է ստանան այդ լիցենզիան: Հակառակ դեպքում, մենք ականատես կդառնանք «Սևանի մասին» օրենքի ուղղակի խախտման, ըստ որում`Բնապահպանության նախարարության կողմից: Դա անհեթեթություն կլինի, քանի որ հենց նախարարությունը պետք է պաշտպանի օրենքը»