Նոյեմբեր 05, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ախթալայի «Մեթալ Փրինս» լեռնահարստացման կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը լուրջ էկոլոգիական սպառնալիք է ներկայացնում:
Նոյեմբեր 05, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
մասնագետների կարծիքով անհրաժեշտ է լուծել եւս մեկ հարց՝ ով պետք է պատասխանատվություն կրի տարօրինակ իրավիճակի համար, որը ստեղծվել է Հայաստանի լեռնահանքային արդյունաբերությունում:
Նոյեմբեր 04, 2010 | Ջուր
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Քասիմիի գլխավորած պատվիրակության հետ նոյեմբերի 2-ին կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկել է խմելու ջրի ԱՄԷ արտահանելու հարցը: Հարց է առաջանում, թե ինչ խմելու ջուր կարող է արտահանել Հայաստանը, երբ իր գյուղերը տառապում խմելու եւ ոռոգման ջրի բացակայությունից:
Նոյեմբեր 04, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ես զարմանում եմ բնապահպանների վրա, ովքեր հասնում են Կապան, աղմուկ բարձրացնում Կապանի հանքարդյունաբերության խնդիրների շուրջ ու գոնե մի անգամ չեն մտածում մտնել Քաջարան, տեսնել քաղաքի էկոլոգիական վիճակը:
Նոյեմբեր 04, 2010 | SOS
Կառավարությունն նոյեմբերի 4-ին հաստատեց իր պահուստային ֆոնդից ոստիկանությանը 5,1 մլն դրամ (մոտ 14 հազար դոլար) հատկացնելու մասին որոշումը՝ Նուբարաշենի թունաքիմիկատների պահպանությունն իրականացնելու նպատակով։
Նոյեմբեր 04, 2010 | Միջուկային էներգետիկա
Սյունիքի հասարակայնությունը վճռական է տրամադրված Հայաստանում ուրանի ծրագրի իրականացման դեմ եւ մտադիր է համոզել կառավարությանը հետ կանչել բոլոր որոշումները, որոնք վերաբերում են այդ ծրագրին:
Նոյեմբեր 03, 2010 | Ջուր
Արարատի մարզի Հայանիստ գյուղի կեսն արդեն խմելու ջուր չունի, իսկ գյուղնշանակության 528 հա հողից ընդամենը 8 հա-ն է ոռոգվում: Գյուղամիջում հավաքված տարեցները զրույցի հենց սկզբում նշում են կենսական անհրաժեշտություն դարձած իրենց խնդրի մասին` խմելու եւ ոռոգման ջուրը:
Նոյեմբեր 03, 2010 | Միջուկային էներգետիկա
Այս առաջարկությունը, ըստ երեւույթին, անակնկալ է եղել հայկական կողմի համար։ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ տեղյակ չեն առաջարկի մանրամասներին, սակայն ենթադրում է, որ խոսք է գնում գիտահետազոտական աշխատանքների բնագավառում համագործակցության մասին։
Նոյեմբեր 03, 2010 | Միջուկային էներգետիկա
որոնողական հորատող սկաները հասցրել է միայն մեկ օր աշխատել եւ հիմա, սկաների հրդեհելու հետեւանքով այդ աշխատանքները հետազձգում են անորոշ ժամանակով, քանի որ նոր սկաների ձեռք բերումը կարժենա 1,5 մլն դոլար, որը «Աբվան» ընկերության ուժերից վեր է:
Նոյեմբեր 02, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Վճռաբեկ դատարանը, սակայն, 2010թ. հունիսի 30-ին բեկանել է վարչականի որոշումը եւ նախարարի հրամանը ճանաչել ապօրինի: Վերջինս վճռաբեկի որոշումից երկու ամիս անց` հոկտեմբերի մեկին, արձակել է երկրորդ հրամանը` նույն լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:
Նոյեմբեր 02, 2010 | Միջուկային էներգետիկա
Լեռնաձորում ուրանի հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների համար տեղադրված հորատող սարքի հրդեհման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածով. այն է «Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»:
Նոյեմբեր 02, 2010 | Սևան
Առաջին անգամ այս տարի ֆրանսիացիները նկարահանել են Սևանի հատակը: Ու գտել մինչև այժմ անհայտ քարանձավ, ինչպես նաև` մեթանի աննախադեպ մեծ քանակություն, որ կարող է ոչնչացնել ամբողջ Սևանի ստորջրյա աշխարհը:
Նոյեմբեր 02, 2010 | Անտառ
Սյունիքում ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ապօրինի ծառահատման 5 դեպք է արձանագրվել, որի հասցրած վնասը կազմել է 177 հազար դրամ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանի փոխանցմամբ` բնությանը հասցված ընդհանուր վնասի չափը փոխհատուցվել է:
Նոյեմբեր 02, 2010 | Քաղաքներ
Ինչպես գիտեք, գրող, հրապարակախոս, երգիչ Վահրամ Թաթիկյանը հացադուլ էր հայտարարել՝ պայմանով, որ եթե կառուցվող Դելֆինարիումի շենքը չքանդվի, ինքը չի դադարեցնի հացադուլը։ Սակայն ընդամենը 37 ժամ տեւեց հացադուլը, քանի որ, ինչպես Վահրամ Թաթիկյանն է ասում, իր մոտ է գնացել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով, ինչպես Վահրամ Թաթիկյանն է ասում, իրեն խաբել է։
Նոյեմբեր 02, 2010 | SOS
Հարակից տարածքի բնակիչների կողմից փշալարերի հենասյունները տարբեր հատվածներում շրջվել են, կտրվել են փշալարերը, իսկ մուտքը արգելող նշանները անհետացել են: Թունաքիմիկատների գերեզմանոցի վերին շերտը ներկայում ամբողջությամբ վնասված է, վերին շերտում թաղված թունաքիմիկատներն արտաբերվել են ու ցրվել տարածքում, շարքից դուրս է բերվել ջրահեռացման համակարգը, տապալվել են փշալարերի հենասյունները, դարպասը կոտրվել է:
Նոյեմբեր 02, 2010 | Սևան
Սեւանի ճահճացած տեղանքները մաքրելու համար կառավարությունը ֆիննական մի ընկերությունից գնել է «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը։ Գումարը, բնականաբար, ֆիննական ընկերությանը պետք է վճարվի եվրոյով։ Սակայն այս ընթացքում դրամը զգալի արժեւորվել է, ուստի պետական բյուջեում առաջացել է 23 մլն դրամի (մոտ 55 հազար եվրո) պակասուրդ:
Նոյեմբեր 02, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Գենոֆոնդին եւ բնապահպանությանը հասցված վնասն անհամարժեք է ֆինանսական եւ սոցիալական այն չնչին հատուցումների նկատմամբ, որն իրականացվում է բնակչության հետ հաշիվը փակելու համար:
Նոյեմբեր 02, 2010 | Քաղաքներ
«ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ Երեւանի ակտիվ բնակիչներից, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մոտ պարզապես «ծառերը մեջտեղից կիսում են»: Մեր ականատեսները` մոտակա ինստիտուտների աշխատակիցները,ստուգեցին այս տեղեկատվությունը եւ նույնպես հաստատեցին, որ իսկապես կատարվում է ծառերի խորը էտում: