Հոկտեմբեր 12, 2010 | Կենսաբազմազանություն
«Ներում» ընկերության նկատմամբ այս տարվա ապրիլ ամսին դատական գործ է հարուցվել Ուկրաինայում: Փաստաբան Սերգեյ Օսիկան հայց է ներկայացրել «Ներում» ընկերության դեմ` պահանջելով փակել վերջինիս կառուցած Դոնեցկի «Նեմո» դելֆինարիան: Փաստաբանի հիմնավորմամբ` «Ներում» ընկերությունը չունի համապատասխան փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս նրան օգտագործել ծովային կաթնասուններ եւ նրանց պահել անազատության մեջ:
Հոկտեմբեր 12, 2010 | Քաղաքներ
Քաղաքապետարանի` Էրեբունի-Երեւան տոնի այցեքարտը դարձած «Երեւանը մենք ենք» կարգախոսն էկոլոգների աջակցությունը չի վայելում:
Հոկտեմբեր 12, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Երեւան-Սեւան մայրուղու «Չայնի» կոչվող հատվածի բլուրներից վերջին 3-4 տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի մնացել: Դրանք վերածվել են դատարկ բուրգերի: Մայրուղուց երեւացող մի քանի բլուրներ դեռեւս «անսասան» են երեւում, սակայն իրականում դրանք էլ փորված են հակառակ կողմից:
Հոկտեմբեր 12, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հունիսի 28-ին Ագարակի պղնձաբոլիբդենային կոմբինատի աշխատակից Ղազար Առաքելյանի մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 157 հոդվածի երկրորդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում, որն ազգուշությամբ առաջացրել է մահ):
Հոկտեմբեր 12, 2010 | Քաղաքներ
Հոկտեմբերի 8-ին ժամանեցին աշխատողներ եւ սկսեցին քանդել ցանկապատը` ասելով, որ այդ տարածքը ասֆալտապատվելու է:
Հոկտեմբեր 11, 2010 | Սևան
«Ամբողջ շրջակա տարածքից մոտ 500 տուն պետք է տեղահանվի: Դրանց արտաքնոցների ամբողջ կեղտը լցվելու է ջրի մեջ, իսկ բուսական աշխարհն էլ մնալու է ջրի տակ ու փտելու է: Աստված չանի, որ ափի ջուրը սկսի ճահճանալ, ողջ Սեւանի ջուրը կսկսի ճահճանալ, ու Հայաստանը բնապահպանական աղետի եզրին կհայտնվի»
Հոկտեմբեր 11, 2010 | Սևան
Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով կառուցված ինքնակամ կառույցները ապամոնտաժելու հարցով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը գրավոր դիմել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին:
Հոկտեմբեր 11, 2010 | Սևան
Կաշառակերության մեջ մեղադրվող Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը, նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը եւ նրանց պաշտպանները վերաքննիչ բողոք էին բերել քրեական վերաքննիչ դատարան:
Հոկտեմբեր 11, 2010 | Միջուկային էներգետիկա
Հայաստանում նոր ատոմային բլոկի շինարարությունը Ռուսաստանի մենաշնորհը չէ, այդ նախագծին կարող են մասնակցել նաեւ այլ ներդրողներ: Այս մասին հոկտեմբերի 5-ին «Վերականգնվող էներգիայի շաբաթվա» շրջանակներում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Հոկտեմբեր 11, 2010 | Կենսաբազմազանություն
պահպանության համար նրանց վրա չիպեր են տեղադրվում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ լաբարանտ Լեւոն Աղասյանը։
Հոկտեմբեր 08, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Չորեքշաբթի օրը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի շրջանակներում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հնչեցրել է Արգիճի գետի հիմնական վտակի` Գայլաձորի հունը փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով դեպի Վայոց Ձոր ուղղելու ապօրինի շինարարության ու դրա ապամոնտաժման հարցը:
Հոկտեմբեր 08, 2010 | Կենսաբազմազանություն
60 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում հայտնաբերվել է զոլավոր բորենի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում: Հոկտեմբերի 1-ին ընձառյուծի մոնիտորինգի անցկացման ընթացքում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF) փորձագետ Ալեքսանդր Մալխասյանը եւ Նռնաձոր գյուղի բնակիչ Մկրտիչ Բոյաջյանը հայտնաբերել են այգու ցանկապատի փշալարերի մեջ սատկած գազանի մարմին, որը Ալեքսանդր Մալխասյանը նույնացրել է զոլավոր բորենու հետ:
Հոկտեմբեր 08, 2010 | Անտառ
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի անտառապահ Արթուր Յուզբաշյանը, ում վերահսկողության տակ է գտնվում Գորիսի անտառների ընդհանուր տարածքի 300 հա հատվածը, դժգոհ է իր աշխատավարձից։
Հոկտեմբեր 08, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
«Բնապահպանության մամուլի քարտուղարը չի հասկանում: Ո՞վ ա, զանգեք ասեք, որ ես նման բան եմ ասել, որ չի հասկանում եւ տեղեկատվությունը ճիշտ չի, ավելի լավա թող զբաղվեն Սեւանով, Թեղուտով, անտառներով, չոչնչացնեն անտառները, քիթները չկոխեն հիմար բաների մեջ»:
Հոկտեմբեր 08, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հոկտեմբերի 2-ին և 3-ին BirdLife International-ի 34 ներկայացուցիչները Եվրոպայի տարբեր երկրներում կազմակերպեցին Եվրոթռչնադիտարկում, որին միացան մոտ 60.000 մեծահասակներ և դպրոցականներ: Եվրոթռնադիտարկման ընթացքում BirdLife International-ի գործընկերները կազմակերպեցին 1000-ից ավել տարբեր միջոցառումներ նվիրված Եվրոթռչնադիտարկմանը: Բոլոր երկրների ստացված տվյաները հավաքագրվեց Սլովենիայում և հաշվառվեց ընդհանուր 2.731.155 թռչուններ:
Հոկտեմբեր 07, 2010 | Կենսաբազմազանություն
Հայաստանում կենդանիները պաշտպանված չեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Օվսաննա Հովսեփյանը։ Նրա խոսքով, այսօր կենդանիների իրավունքներն ու խնդիրները շատ քիչ մարդկանց է հուզում։
Հոկտեմբեր 07, 2010 | Կենսաբազմազանություն
«Հայաստանի կլիման հսկայական փոփոխություն է կրելու հաջորդ հարյուր տարիների ընթացքում. բարձրանալու է ջերմաստիճանը, նվազելու են տեղումները, գետային հոսքը եւ լճերի մակարդակը, ավելի հաճախակի են դառնալու շոգ եղանակները, երաշտները, սողանքները, սելավներն ու ջրհեղեղները: Եթե հարմարվողականության շուտափույթ լայնամասշտաբ միջոցներ չձեռնարկվեն, ապա հանրապետության ողջ տարածքում բնակչությունը, նրանց ապրուստն ու տնտեսությունը դժվար թե կարողանան խուսափել կլիմայի փոփոխության պատճառած վնասներից»
Հոկտեմբեր 07, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Մինչ օրս անտառատնկումներն իրականացվում էին բացառապես տնտեսական օգուտի տեսանկյունից, այսինքն` տնկում էին այն ծառերը, որոնք որպես փայտ տնտեսական արժեք ունեն: Էկոհամակարգային մոտեցումը ենթադրում է ֆլորայի այն տեսակների վերականգնումը, որոնք բնորոշ են այդ տարածքին եւ թույլ է տալիս վերականգնել այդ տարածքի ֆլորան եւ ֆաունան: Մենք պետք է վերականգնենք եւ պահպանենք կենդանիների եւ բույսերի ոչ թե առանձին տեսակներ, այլ ողջ էկոհամակարգը: