Մայիս 10, 2010 | Քաղաքներ
Թեև ՀՀ գլխավոր ճարտարապետը հայտնել է, որ սրճարանի վերանորոգման նպատակով փակված ուսանողական պուրակում ծառահատումներ չեն լինի, սակայն բնապահպանները, հաշվի առնելով ժամանակին նույն պատրվակով այլ այգիներում իրականացված ծառահատումները, չեն հավատում Սամվել Դանիելյանի խոստումներին:
Մայիս 10, 2010 | Քաղաքներ
Ինչպես տեղեկացնում են «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները` Ագրարային համալսարանի եւ Ազգային գրադարանի միջեւ տեղակայված «Ուսանողական այգու» պաշտպանության համար սկսված ստորագրահավաքին արդեն 10 հազարից ավել մարդ է միացել: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև մայիսի 14-ը:
Մայիս 10, 2010 | Քաղաքներ
Կոմիտաս 60 հասցեում շինարարություն իրականացնելու համար արդեն թույլտվություն կա։
Մայիս 07, 2010 | Քաղաքներ
Սակայն հասարակայնությանը միանալու եւ ուսանողական պուրակի փոսը փակելու առաջարկությունը Գագիկ Բեգլարյանը չընդունեց: Նրա կարծիքով` կա ծանրակշիռ հակափաստարկ. «արդեն գումարներ են ծախսված, փոխհատուցեք վնասը եւ ապա ծածկեք փոսը»:
Մայիս 07, 2010 | Քաղաքներ
Արդեն չորրորդ ամիսն է Երեւանի վրա կախված թունաքիմիկատները լուրջ վտանգ են ներկայացնում մայրաքաղաքին եւ Արարատյան դաշտին, բայց համապատասխան մարմինները ձեռքները գրպանները դրած սուլելով քայլում են եւ ինչ-ինչ ծրագրերից եւ առաջընթացից խոսում:
Մայիս 05, 2010 | Քաղաքներ
Գյումրիի երիտասարդությունն աջակցում է Երեւանում անօրինական շինություններից ուսանողական պուրակի փրկությանը:
Մայիս 04, 2010 | Քաղաքներ
Ստորագրահավաքին եւ այս հասարակական նախաձեռնությանը կարելի է միանալ Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ` մայիսի 3 - 7, ժամը` 18:00- 20:00: Խումբը նաեւ պատրաստ է պատասխանել
[email protected] հասցեին ուղարկված հարցերին:
Ապրիլ 30, 2010 | Քաղաքներ
Տեղում պարզվել է, որ հատվել է թեղի տեսակի, 23-33 սմ տրամագծով 4 ծառ: Ծառահատումն իրականացրել է Էդգար Մարկոսյանը, ում նկատմամբ կիրառվել է 50 հազար դրամ վարչական տույժ, և բնությանը հասցրած վնասը հաշվարկվել է 380 հազար դրամ: Գումարն արդեն վճարվել է պետբյուջե: Էդգար Մարկոսյանը «Լևոն Ամիրխանյան» շինարարական կազմակերպության աշխատակիցն է:
Ապրիլ 29, 2010 | Քաղաքներ
Երեւանում անօրինական շինարարությունն անհավանական մասշտաբների է հասել` խախտելով բոլոր էկոլոգիական եւ քաղաքաշինական նորմերը: Ապրիլի 27-ին Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի եւ երիտասարդ ակտիվիստների խմբի համատեղ նիստում որոշում ընդունվեց հայտարարել «Նոր S.O.S. Երեւան» լայն հասարակական շարժում եւ այն սկսել Աբովյան փողոցի ուսանողական պուրակի փրկության կամպանիայով:
Ապրիլ 29, 2010 | Քաղաքներ
«Արդեն երեք տարի է, ինչ այդ այգին պատկանում է ոչ թե Ագրարային համալսարանին, այլ քաղաքապետարանին: Ես անձամբ տեսել եմ այդ տարածքին առնչվող բոլոր թղթերը, ոչ մի բացթողում չկա, բոլոր թղթերը շատ լավ վիճակում են` քաղաքապետի ստորագրությունն էլ վրան»,- նշում է Գառնիկ Մանուկյանն ու ավելացնում, որ նախարարությունից մարդ կանչելու փոխարեն` պետք էր քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներին ստիպել, որ ներկայանան:
Ապրիլ 28, 2010 | Քաղաքներ
Ազգային գրադարանի և Ագրարային համալսարանի մոտակայքում սրճարանի շինարարության օրինականությունը կարող է բողոքարկվել դատարանում: Հայցը ներկայացնելու պատրաստակամությունը հայտնել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը:
Ապրիլ 16, 2010 | Քաղաքներ
Արդյո՞ք Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտման եւ փոփոխության արդյունքում կօրինականացվեն անօրինական օբյեկտերը: «ԷկոԼուր»-ն այս հարցն ուղղեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին` ապրիլի 13-ի քննարկման ընթացքում:
Ապրիլ 16, 2010 | Քաղաքներ
«Շատ կանաչապատված զանգվածներ գտնվում են բավականին վատ վիճակում: Ընդհանրապես ծանր մետաղների քանակությունը բավականին շատ է, եւ բավականին վատ վիճակում է գետնի մակերեւույթից մոտ 1 - 1,50մ բարձրությամբ օդի հատվածը, որը շատ վնասակար է երեխաների, կենդանիների համար»
Ապրիլ 13, 2010 | Քաղաքներ
Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն, ի վերջո, կարողացել են մուտք գործել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող տարածք, որտեղ նախօրեին ծառահատումներ էին իրականացվել։ Տեսչության աշխատակիցները եղել են տեղանքում, ուսումնասիրել ծառահատումները։
Ապրիլ 13, 2010 | Քաղաքներ
Երեւանում սանիտարական ծառահատումներին կանոնակարգված, մասնագիտորեն հիմնավորված եւ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ ստեղծվել է գիտաշխատողներից, բնապահպաններից ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով:
Ապրիլ 12, 2010 | Քաղաքներ
Քանի դեռ Երեւանին ոռոգման ջուր չի տրվել, Երեւանի քաղաքապետարանը որոշել է գարնանային տնկումների քանակը հասցնել նվազագույնի՝ ծառերի տնկման աշխատանքների հիմնական մասը տեղափոխելով աշնան սեզոն։
Ապրիլ 09, 2010 | Քաղաքներ
Տեսչության կողմից հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնասը: Այն կազմել է 105 հազար դրամ: Տիգրան Պապոյանին ուղարկվել է ծանուցագիր` վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
Ապրիլ 08, 2010 | Քաղաքներ
Ապրիլի 5-ին «Առավոտը» ստացավ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի ստորագրությամբ պարզաբանումը՝ կապված մեր թերթի 03.04.2010թ. համարում տպագրված՝ «Հասանք ուսանողական այգուն» հոդվածի հետ, որում խոսք էր գնում Վիկտոր Համբարձումյանի արձանի հարեւանությամբ սկսված շինարարության մասին:
Պարզաբանման մեջ մասնավորապես գրված էր.