Կլիմայի փոփոխություն

Հայաստանը` էկոմիգրացիայի էպիկենտրոն
Հունիս 02, 2011 at 11:38 | Կլիմայի փոփոխություն
Ներկա բնապահպանական հիմնախնդիրների պատճառով, ըստ որոշ վերլուծաբաների, անկախությունից հետո երկրորդ անգամ Հայաստանը կունենա էկոլոգիական միգրանտների մի մեծ խումբ: Այն բնակավայրերում, որտեղ կսկսեն շահագործել հանքավայրերը, կհատվեն անտառները, հողերը դեգրատացիայի կենթարկվեն, ջրերն էլ կաղտոտվեն, կառաջանա միգրանտների մի նոր խումբ, ովքեր, իրենց բնակավայրերը լքելով, կբռնեն կամ քաղաքի, կամ էլ արտերկրի ճամփան:
Ավելի քիչ սննդամթերք
Մայիս 30, 2011 at 17:56 | Կլիմայի փոփոխություն
Առաջիկա տասնամյակում կլիմայի փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն գործել սննդամթերքի արտադրության ծավալների վրա, քանի որ այս ժամանակահատվածում Չինաստանում և Հյուսիսային Ամերիկայում խիստ երաշտ է ակնկալվում:
Կլիման հարվածում է
Մայիս 19, 2011 at 16:50 | Կլիմայի փոփոխություն
Հայաստանի կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի տվյալների համաձայն` հաջորդող 20 տարիների ընթացքում մեզ մոտ իրավիճակը էականորեն կվատանա, քանի որ Հայաստանը պատկանում է գյուղատնտեսության համար շատ բարձր ռիսկեր ունեցող երկրների թվին:
ԳԼՈԲԱԼ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ:  Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ
Փետրվար 21, 2011 | Կլիմայի փոփոխություն
Հարց է առաջանում. ինչու՞, ի՞նչ նպատակով են անտեսվում, լռության մատնվում Երկիր մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների արդեն իսկ առկայության, դրանց առաջացման պատճառների գիտական ուսումնասիրությունների արդյունքները, ո՞րն է դրա պատճառը:
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ` ԲԱՆԱՍՏԵՂԾ ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հունվար 28, 2011 | Կլիմայի փոփոխություն
Մենք բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա ու ծածկված ենք նույն օզոնե «վերմակով», որ ճղճղվում է: Հնարավոր չէ այդ «վերմակը» մեկս մյուսի վրայից քաշքշել ու ապահով քուն մտնել. մոլորակի խնդիրները բոլորիս են վերաբերում:
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ` ԵՐԳՉՈՒՀԻ ԷՄՄԻ
Հունվար 26, 2011 | Կլիմայի փոփոխություն
Ես ուզում եմ խնդրել բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են այս խնդրով, ուղղակի կազմակերպեք մեծ միջոցառումներ: Հավաքեք մարդկանց Հայաստանի տարբեր անկյուններից, եւ ես ու իմ կոլեգաները պատրաստ ենք անվճար համերգ տալ: Մենք պատրաստ ենք կանգնել պետության կողքին եւ կոչ անել, որպեսզի մեր Հայաստանը, էկոլոգիան ավելի բարելավվի եւ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ փոքր ենք, բայց մենք էլ ենք հոգ տանում բնության մասին: