Նորություններ

Ապրիլ 18, 2011 | Քաղաքներ | Երեւան
Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այգու հարակից տարածքում տեղի ունեցավ ծառատունկ, որի ընթացքում տնկվեց շուրջ 250 ծառ: Ծառատունկին մասնակցեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
Ապրիլ 15, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Հանձնաժողովն իր եզրափակիչ ակտով առաջարկել է ընկերությանը կատարել աշխատողների հիվանդություններին հակացուցված աշխատատեղերի փոփոխություններ, համապատասխան ցուցումների դեպքում նաեւ սանատոր-կուրորտային բուժման կազմակերպում եւ այլ միջոցառումներ, որն այդպես էլ մնացել է որպես առաջարկություն:
ՉԵԽԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ ՎԹԱՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Ապրիլ 15, 2011 | Միջուկային էներգետիկա
Ապրիլի 14 –ին ռեակտորներից մեկում տեղի ունեցած վթարի պատճառով փակվել է Չեխիայի հարավում գտնվող «Դուկովինա » ատոմակայանի չորս ռեակտորներից մեկը: Ըստ կայանի օպերատորի` պատճառը եղել է ռեակտորի ապահերմետիկացումը:
ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Ապրիլ 15, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք | Սյունիք
Հրազդանի երկաթահանքը գտնվում է ջրային աղբյուրների մոտ, որոնք սնուցում են ոչ միայն Հրազդան քաղաքը, այլ նաեւ Երեւանը: Եւ այդ մասին չգիտեին ոչ միայն չինացիները, այլ, ամենայն հավանակաությամբ նաեւ մեր կառավարությունը:
ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՅՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Ապրիլ 14, 2011 | Ջուր | Սյունիք
Ապրիլի 14-ին` ժամը 16:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության հայցի հերթական նիստը:
Ապրիլ 14, 2011 | Քաղաքներ | Լոռի
Ամիսներ շարունակ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի բնակիչները իրենց կենցաղային և շինարարական աղբը անարգել թափում են Դեբեդ գետի թաղամասին հարող ափերին:
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՎԵՐՆԻՍԱԺԻ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆ
Ապրիլ 14, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
«Մինչև շաբաթ օրը ամբողջությամբ պետք է վերականգնվի կանաչ գոտին և արգելվի այդ հատվածում առևտրի իրականացումը: Վերահսկեք, որպեսզի վարձակալը կատարի բարեկարգման և կանաչապատման պայմանագրային պարտավորություններն ու պահպանի այն»,- շեշտել է քաղաքապետը:
ԵՎՍ ՄԵԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒ ՀԱՇՎԻՆ
Ապրիլ 13, 2011 | Քաղաքներ | Երեւան
«Մենք պահանջում ենք, որ նախկինի պես կանաչապատեն մեր բակը: Մենք իրավունք ունենք ապրելու առողջ շրջակա միջավայրում, մենք չենք ուզում փոշի շնչել»
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ապրիլ 13, 2011 | Պաշտոնական աղբյուրներ
Անդրադառնալով ներկայացված առաջարկություններին` փոխվարչապետը նկատեց, որ ՀՀ կառավարությունը ոլորտի խնդիրները լուծելու բավարար քաղաքական կամք ու վճռականություն ունի: Գործող օրենսդրությամբ սահմանված խիստ մոտեցումները եւս դրանով են պայմանավորված:
Ապրիլ 13, 2011 | Պաշտոնական աղբյուրներ
ԲՊՏ կողմից կայացվել է 1մլն280հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է 1մլն34 հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
ԽՈՐԸ ԷՏՈՒՄ ԿԱՄ ՀԱՏՈՒՄ
Ապրիլ 12, 2011 | Քաղաքներ | Երեւան
Ապրիլի 11-ին «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ Սունդուկյան փողոցում` Ռազմական ոստիկանության շենքի բակում, ծառեր են հատում:
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՋՐԻՑ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆԸ
Ապրիլ 12, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք | Երեւան
Հրազդանի հանքավայրի շահագործման արդյունքում ջրից կարող է զրկվել ոչ միայն Հրազդանը, այլ նաեւ Երեւանը: Խմելու ջրի աղբյուրները գտնվում են 600-700 մ հեռավորության վրա Հրազդանի երկաթահանքից, որը չինական «Fortune Oil» ընկերությունը մտադիր է շահագործել բաց եղանակով:
ՍԵՎԱՆԱ ԼԻՃ ԲԱՑ ԿԹՈՂՆՎԻ 240 ՀԱԶԱՐ ՀԱՏ ԳԵՂԱՐՔՈՒՆԻ ԵՎ 192 ՀԱԶԱՐ ՀԱՏ ԱՄԱՌԱՅԻՆ ԻՇԽԱՆ
Ապրիլ 12, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
ՀՀ բնապահպանության նախարարության վերջին տվյալների համաձայն` Սեւանա լճի ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 37 սմ-ով բարձրացել է` հասնելով 1900, 02 մետրի
ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Ապրիլ 12, 2011 | Անտառ | Սյունիք
Կապանի տարածաշրջանում անտառվերականգնման նպատակով «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն սկսել է աճեցնել տնկիներ: Անցած տարվա աշնանը կազմակերպությունը կատարել է վայրի տանձենու ցանքս, որի ծիլերն արդեն դուրս են եկել: Ցանքսից սպասվում է 10-12 հազար մատղաշ տնկիներ, որոնք կբավականացնեն 100-150 հա անտառների վերականգնման համար: