Հոկտեմբեր 18, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 27.09 - 08.10.10.թթ ընկած ժամանակահատվածում կայացվել է 27 վարչական որոշում 2.090.0հազ.դր գումարով և հաշվարկվել է 1.79մլն. դր. գումարի բնությանը պատճառված վնաս:
Հոկտեմբեր 18, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Սակայն կապանցի մյուս երիտասարդները մեզ հետ զրույցում նշեցին, որ Կապանը չորս կողմից էկոլոգիական աղետի շեմին է, երբ մի կողմից Կապանի հանքերի շահագործումը, մյուս կողմից Զարգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործումը, Շահումյան բանավանի հանքերն են պայթեցվում
Հոկտեմբեր 18, 2010 | Անտառ
Ընթացիկ տարում Կապանի անտառտնտեսությունում նախատեսված է որպես վառելափայտ հատել 2 հազ. 500 խոր. մետր փայտ: Ձեռնարկությունը, չունենալով համապատասխան տեխնիկա, այդ աշխատանքների իրականացման հարցում համագործակցում է անհատներիի հետ:
Հոկտեմբեր 18, 2010 | Կենսաբազմազանություն
Օրեր առաջ «Էկոլուր» հ/կ-ն ահազանգ էր ստացել, ըստ որի` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում կառուցված ռեստորանի շինաշխատանքները նոր թափ են առել: Հիշեցնենք, որ ռեստորանի շինարարական աշխատանքները դադարեցվել էին բնապահպանների բարձրացրած աղմուկի շնորհիվ: Բնապահպանական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի հետ միասին իրական վիճակը պարզելու համար այցելեցինք «Գիլան» արգելավայր:
Հոկտեմբեր 15, 2010 | Կենսաբազմազանություն
Երեկոյան «Խոսրովի անտառ» արգելոցում` Գիլանի մոտ են իջնում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերը: Նրանց կարելի է տեսնել 150-200 մ հեռավորության վրա: Նրանց հետ հանդիպման ենք հրավիրում ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պաշտոնյաներին, ովքեր պնդում են, որ հենց Գիլանի հատվածում բեզոարյան այծեր չկան եւ չեն կարող լինել:
Հոկտեմբեր 15, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի համար Հայաստանի Վճռաբեկ դատարանի որոշումը, պարզվում է, առ ոչինչ է: Ըստ «ՀԺ»-ի ձեռքի տակ եղած փաստաթղթերի` նախարարը դեռ 2009 թ. հրաման է արձակել Մեղրիում գտնվող «Սիփան 1» ընկերության «Լիճքվազ Թեյի» ոսկու հանքավայրի հանքարդյունահանման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:
Հոկտեմբեր 15, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Օդերեւութաբաններից շատերի կանխատեսմամբ` գալիք ձմեռը կարող է ամենադաժանը լինել վերջին հազարամյակում։ Ըստ նրանց՝ Գոլֆսթրիմ կոչվող հոսանքի ջերմությունն աստիճանաբար կմարի եւ այն կդադարի Եվրոպան պաշտպանել արկտիկական սառնամանիքներից։
Հոկտեմբեր 15, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Նախարարության կողմից սույն թվականի հոկտեմբերի 11–ին կազմվել է թիվ 000029 հանձնարարականը, որի համաձայն հոտազերծման պրոցեսի ժամանակ մթնոլորտ թողնված արտանետումների նվազեցման համար ընկերությունը մինչեւ 01.11.2010թ. պետք է տեղադրի լրացուցիչ սարքավորում եւ նշված աշխատանքները կատարելուց հետո միայն վերսկսի արտադրական գործունեությունը:
Հոկտեմբեր 15, 2010 | Միջուկային էներգետիկա
Տաթեւ-Հալիձոր ճոպանուղու բացման հանդիսությանը «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ կուսակցության երիտթեւն ու մի շարք բնապահպանական ՀԿ-ներ ակցիա են անելու:
Հոկտեմբեր 15, 2010 | Քաղաքներ
Եթերում հնչած տեսակետները, ինչպես օրինակ «շատ ծառերի տեսակներ լցվել են քաղաք չգիտես որտեղից, նրանք փչացնում են մեր քաղաքի տեսքը, փակում են շենքերը, նրանց պետք է հեռացնել քաղաքից», «այգին խոտերին նստելու համար չէ», «ծառերը պետք է բարեկրթորեն հատվեն, եթե խանգարում են շինարարությանը» ոչ այլ ինչ են, քան դեմագոգիա և արհամարհանք այն քաղաքացիների հասցեին, ովքեր դեմ են հանրային զբոսայգիների ոչնչացմանը:
Հոկտեմբեր 15, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«GeoProMining Gold» ընկերությունը մտադիր է ՀՀ կառավարությունից թույլտվություն ստանալ` մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 31-ը 1500 տոննա տեխնիկական ցիանական նատրիում ներկրելու:
Հոկտեմբեր 15, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կոչ է անում հասարակական կազմակերպություններին եւ ակտիվիստներին օգնել` վերահսկելու ճանապարհները, որոնցով անտառից փայտանյութ է դուրս բերվում:
Հոկտեմբեր 15, 2010 | Միջուկային էներգետիկա
Գործադիրը փոփոխություններ ու լրացումներ է կատարել միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման և դրանց կառուցման արտոնագրման կարգերը և արտոնագրի ձևերը հաստատելու որոշումներում։
Հոկտեմբեր 15, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Կառավարության նիստում հավանություն է ստացել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով ապահովվում են անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու կարգի խախտման իրավահարաբերությունները։
Հոկտեմբեր 14, 2010 | Կենսաբազմազանություն
Երեւանի իշխանությունները եւ էկոլոգները ընդհանուր հայտարարի չեկան դելֆինարիայի կառուցման հարցում: Այդ օբյեկտի պլանը եւ տեխնիկական հիմնավորումը ոչ միայն հասարակական լսումներ չեն անցել, այլ նաեւ չեն ստացել ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եզրակացությունն այն պարզ պատճառով, որ փաստաթղթերի փաթեթն ընդհանրապես փորձաքննության չի ներկայացվել:
Հոկտեմբեր 14, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ծանր տեխնիկան դուրս է բերվել Ելփինից: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Ելփինի փոխհամայնքապետ Արծրուն Ալավերդյանը:
Հոկտեմբեր 14, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Արարատյան դաշտավայրում ապօրինի խորքային հորեր շահագործողների նկատմամբ կկիրառվեն վարչական եւ անհրաժեշտ, օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները ողջ խստությամբ:
Հոկտեմբեր 14, 2010 | Քաղաքներ
ՀՀ վարչական դատարանը ետ է վերադարձրել Երևան քաղաքի 116 բնակիչների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որի պահանջն էր անվավեր ճանաչել Ուսանողական այգու տարածքում շինարարության թույլտությունները: