Հուլիս 29, 2010 | Քաղաքներ
Լուրջ վտանգ է սպառնում Երեւանի կանաչ տարածքներից եւս մեկին, ավելին՝ խնդիրը միայն դա չէ. թույլ է տրվել եթե չասենք հանցագործություն, ապա կոպիտ ապօրինություն
Հուլիս 29, 2010 | Քաղաքներ
Քաղաքաշինության եւ բնապահպանության նախարարությունները առարկել են այս որոշմանը, սակայն կառավարությունը որոշեց աջակցել Երեւանի քաղաքապետի նախաձեռնությանը։ Խնդիրն այն է, որ այդ հողերի մերձակայքում՝ 118 հա-ի վրա, կառուցապատում է իրականացնում «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը։ Սույն որոշումը հնարավորություն է տալիս ընկերությանը՝ կառուցապատման նպատակով օգտագործել նաեւ վերը նշված հողատարածքը կամ նրա մի մասը։
Հուլիս 28, 2010 | Քաղաքներ
Մաշտոցի եւ Սարյանի փողոցների միջեւ` «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ, եւս նախատեսվում է շինարարություն: Երիտասարդ ակտիվիստները ժամանակ առ ժամանակ ակցիաներ են անում` փորձելով կանխել շինարարությունը: Մ. Մինասյանը նշեց, որ այդ հատվածում 7 կամ 9-հարկանի հյուրանոց կառուցել չի կարելի:
Հուլիս 23, 2010 | Քաղաքներ
Հայ հաստաքսակները պատրաստ են բետոնի մեջ թաղել մայրաքաղաքի ևս մեկ այգի:
Հուլիս 20, 2010 | Քաղաքներ
Հուլիսի 20-ին՝ ժամը 19:30-ին, «Մալիբու» սրճարանի մոտ մեկնարկում է Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցների միջև գտնվող այգում առևտրի կենտրոն կառուցելու դեմ ստորագրահավաքը:
Հուլիս 19, 2010 | Քաղաքներ
«Տեղեկանալով Մաշտոցի և Գլխավոր պողոտաների այգում ստորգետնյա և վերգետնյա շինարարություն սկսելու մասին քննարկումներին՝ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ահազանգում և զգուշացնում է.
Հուլիս 19, 2010 | Քաղաքներ
Մի քանի օր առաջ արդեն անդրադարձել էինք մայրաքաղաքի կենտրոնում ` Արամի-Սարյան փողոցների միջնամասում գտնվող զբոսայգու աղբի մեջ կորած լինելուն: Նշել էինք նաև, որ հարցադրմանը, թե ինչո՞ւ է այս վիճակում հայտնվել երևանցիների հանգստի գոտի համարվող այգին, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը վրդովված արձագանքել էր, որ
Հուլիս 16, 2010 | Քաղաքներ
Մայրաքաղաքի եզակի այգիներից մեկը, որը հանրային սեփականություն է, շուտով կվերածվի հերթական vip օբյեկտին: Խոսքը Մաշտոցի պողոտայից մինչեւ Սարյան փողոց ձգվող հատվածի այգու մասին էՙ սկիզբը «Մալիբու» սրճարանից:
Հուլիս 14, 2010 | Քաղաքներ
«Երևանը կիսաանապատացված և բետոնային քաղաք է դառնում, և նրա ոչ մի շինարարություն չի համապատասխանում շինարարական և ոչ մի նորմերի»
Հուլիս 14, 2010 | Քաղաքներ
Հաշվի առնելով մարդու առողջությանը մահաբեր վնաս հասցնող բնապահպանական ծանր իրավիճակը, որ ստեղծվել է Երևանում՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը երևանցիների և Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրում է հետևյալ փաստերի վրա. Երևանում բացարձակապես չեն խնամվում այն զբոսայգիները, որոնցում տեղադրված չեն սրճարաններ և չեն արվել մասնավոր ներդրումներ:
Հուլիս 14, 2010 | Քաղաքներ
Ավան թաղամասի Նարեկացի 44, 41, 35 շենքերի բնակիչները անհանգստացած են իրենց մշակած այգիների համար: Այս շենքերի տակ է գտնվում ՀՀԿ տեղական նշանակության շտաբը: Բնակիչները կարծում են, որ ինչպես ծառերը արմատախիլ արվեցին ու դրանց տեղում կառուցվեց շտաբը, այնպես էլ ծառահատումներ են գնալու ավտոմեքենաների կայանատեղի սարքելու համար:
Հուլիս 13, 2010 | Քաղաքներ
Մենք աջակցում ենք հանուն Ուսանողական այգու փրկության նախաձեռնությանը եւ նաեւ այլ՝ Դալմայի այգիների փրկության, Օղակաձեւ զբոսայգին եւ Օպերայի տարածքը, Հաղթանակի զբոսայգին, Հրազդանի կիրճն անօրինական շինություններից ազատելու նախաձեռնություններին, ինչպես նաեւ կոչ ենք անում անտեսել այն միջոցառումները, որոնք անցկացվում են գրավված գոտիներում կառուցված հյուրանոցային եւ ռեստորանային համալիրներում:
Հուլիս 06, 2010 | Քաղաքներ
Հրազդանի մթնոլորտում ցեմենտի պարունակությունը մայիսին գերազանցել է ՍԹԿ-ն (սահմանային թույլատրելի կոնցենտրացիա) 1,4 անգամ:
Հունիս 18, 2010 | Քաղաքներ
Գյումրու քաղաքապետարանի նախկին գանձապահ Ռիմա Հովհաննիսյանի բողոքով վերջերս Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել քաղաքապետի ավագ եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի դեմ: Ըստ «Առավոտի» աղբյուրի՝ Գ. Ղուկասյանն իրեն ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ամբերդ» ՍՊԸ-ի անունով գնել է Գյումրու Սայաթ-Նովա-Ռուսթավելի փողոցների խաչմերուկներում գտնվող տարածքը, եւ ի հաշիվ ծառահատումների, կառուցել է առեւտրի ու սպասարկման օբյեկտ:
Հունիս 18, 2010 | Քաղաքներ
Երևանի ավագանու և նրա ընտրողների միջև կապի խոչընդոտումը համարում ենք խորապես հակաժողովրդավարական և ապօրինի քայլ ու պահանջում ենք անհապաղ հետաքննել տեղի ունեցածը, պատժել մեղավորներին և ապահովել նամակների անխափան ստացումը:
Հունիս 16, 2010 | Քաղաքներ
Կապանի համայնքի ավագանու հերթական նիստը հաստատեց Կապան քաղաքի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման 2011 թվականի ծրագիրը: Այն կպահանջի 28 մլն 34 հազ. դրամ` բնապահպանության եւ 11 մլն 21 հազ. դրամ գումար առողջապահության գծով:
Հունիս 14, 2010 | Քաղաքներ
Ելնելով քաղաքի համար Վ. Համբարձումյանի աձանի եւ աստղադիտարանի կարեւորությունից ու խորհրդանիշ լինելուց` ընդհանուր ժողովը որոշեց Երեւանի քաղաքապետարանից պահանջել անհապաղ դադարեցնել նշված շինարարական աշխատանքները եւ կարճ ժամանակահատվածում վերականգնել այգու նախկին տեսքը, որպեսզի այն շարունակի հանդիպման եւ հանգստի վայր ծառայել ուսանողների եւ ինտելիգենցիայի համար
Հունիս 11, 2010 | Քաղաքներ
Ինչպես ԱրմԻնֆո–ի թղթակցին հաղորդել է Facebook-ում ստեղծված «Մենք ենք մեր քաղաքի տերերը» խմբի անդամ Արթուր Ավթանդիլյանը, հայցի պատճառը եղել է այն, որ Transparency International-ի հարցումով քաղաքապետարանը օրենքով նախատեսված ժամկետում չի ներկայացրել Ուսանողական այգում շինարարությանը վերաբերող փաստաթղթերը: