Ջուր

2010Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԳՈՐԾԵՆ 81 ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐ
Դեկտեմբեր 18, 2009 | Ջուր
2010 թ. հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետությունում կգործեն 81 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնց գումարային հզորությունը կկազմի մոտ 101 Մվտ և տարեկան կարտադրեն մոտ 357 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
ՓՀԷԿ-ԵՐ. ԹԱՆԿԻՑ ԷԺԱՆԸ ՉԿԱ
Դեկտեմբեր 16, 2009 | Ջուր
«Եթե փոքր հիդրոէլեկտրակայանը չունի ավտոմատ կարգավորիչ, ապա գետի ներուժը 15-20 %-ով պակաս է օգտագործվում և այդքան էլ քիչ էլեկտրաէներգիա է ստացվում: Այս դեպքում կորցնում են և սեփականատերը, և պետությունը»,- Aysor-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ նախագահ Գրիգոր Գաբայանը:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Դեկտեմբեր 08, 2009 | Ջուր
«Կիսելով բնապահպանական ՀԿ-ների մտահոգությունը, առաջարկում եմ, որպես առաջին քայլ,համատեղ անցկացնել փոքր ՀԷԿ-երի ուսումնասիրություն/հասարակական մոնիտորինգ/ եւ դրանց արդյունքների հիման վրա նախանշել հետագա քայլերը եւ գործողությունները»,- նշված է«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության թիվ 5/04.1/1583.09 նամակում:
ՍԿՍՎԵՑ ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆԻ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
Նոյեմբեր 26, 2009 | Ջուր
Հայաստանում փոքր ՀԷԿ-երի գործունեությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում: Առաջին հերթին դա կապված է գետերի ջրային հաշվեկշռի խախտման հետ, երկրորդ հերթին՝ գետաբերաններին ձվադրող ձկնատեսակների պահպանման հետ, երրորդ hերթին՝ գյուղական համայնքներին ոռոգման ջրի մատակարարման պակասեցման հետ, որոնց հողերը գտնվում են ՀԷԿ-երի համար ջուր վերցնելու տարածքում:
Նոյեմբեր 26, 2009 | Ջուր
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Ազնիվ Թորոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մարզում խմելու ջուրը չի քլորացվում եւ ռեալ վտանգ կա համաճարակի բռնկման համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԵՆ
Հոկտեմբեր 29, 2009 | Ջուր
Արդեն մի քանի տարի է բնապահպանների ու էներգետիկների միջեւ ծագած «ջուրը ՀԷ՞Կ-ին, թե՞ գետին» անհամաձայնությունների առանցքը «բնապահպանական թողք» ասվածն է: Բնապահպանական թողքը ջրի այն ծավալն է, որը սահմանված չափով մնում է գետին, իսկ ջրի մնացած ծավալը տեղափոխվում է ՀԷԿ:
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՀԻ՞
Հոկտեմբեր 21, 2009 | Ջուր
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օգոստոսի 31-ին նախաստորագրված, ապա հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններում ամրագրված է նաեւ բնապահպանական ենթահանձնաժողովի ստեղծման մասին կետը: Կա արդյոք նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն, թե՞ սա ընդամենը ձեւական տող է
Հոկտեմբեր 15, 2009 | Ջուր
Լոռու անկրկնելի բնությանը անողոք վնասներ են պատճառում ոչ միայն Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումներն ու տարածաշրջանում հանքարդյունաբերական գործարանների պոչամբարները, այլև ամենուր թափված կենցաղային աղբակույտերը, որոնք երբևէ սանիտարական մշակման չեն ենթարկվում:
ՍՈՏՔԻ ՈՍԿՈՒ ԿՈՂՔԻՆ
Սեպտեմբեր 18, 2009 | Ջուր
Սոտքը գյուղը Հայաստանի` հարուստ ընդերք ունեցող համայնքներից է: Համայնքի վարչական տարածքի 950 հեկտարը վարձակալության է տրված «GeoProMining» ընկերությանը` ի դեմս «GPM Gold» դուստր ձեռնարկության, որին պատկանում է Սոտքի ոսկու հանքավայրի շահագործման կոնցեսիան:
ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԳԵՏԵՐԸ ՔԱՄՈՒՄ ԵՆ, ԽԵՂԴՈՒՄ
Սեպտեմբեր 18, 2009 | Ջուր
Արդեն անդրադարձել ենք Սեւանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-եր կառուցելու էկոլոգիական վտանգներին։ 2009թ. մայիսին բնապահպանության նախարարության հաստատմանն են ներկայացվել միանգամից մի քանի փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծեր։
Ո՞Վ ԿԱՊՐԻ ՍՈՏՔՈՒՄ
Սեպտեմբեր 03, 2009 | Ջուր
5000 հա տարածքով Սոտք համայնքում ապրում է մոտ 300 ընտանիք: 1988թ-ից փախստականների հոսքը Սոտք մեծացավ: Մինչև 1993 թվականը համայնքում 750 տնտեսություն հաշվվեց: Սակայն կարճ ժամանակ անց փախստականներից շատերը, չհարմարվելով համայնքի տնտեսական վատ վիճակի և կլիմայական ծանր պայմանների` խստաշունչ ձմեռների հետ, հեռացան:
ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԳԱԶԱՆԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՋՐԱՍԱՄՈՒՅՐ Է ԵՂԵԼ
Օգոստոս 21, 2009 | Ջուր
Դեբեդ գետի արտասովոր գազան-մուտանտը ջրասամույր է եղել: Լուրերը անսովոր կենդանու մասին, որոնք տարածել էին տեղի լրատվամիջոցները, «ԷկոԼուր» հետ զրույցում հերքեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը:
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿԵԼ ՓՈԽԱԴՐԱՁ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Օգոստոս 10, 2009 | Ջուր
Հնարավոր է, որ մոտ ժամանակներս Հայաստանը հրաժարվի մակերեւութային ջրերի գնահատման խորհրդային համակարգից եւ անցնի եվրոպական մեթոդաբանությանը: 2008թ. հունիսին մեկնարկեց Եվրամիության «Քուռի ավազանի՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ջրային ռեսուրսների անդրսահմանային կառավարում» նախագիծը:
ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԴԵԲԵԴ
Հուլիս 29, 2009 | Ջուր
Վերջին 2 տարում Դեբեդը պարբերաբար մոխրագույն է դառնում: Այգեգործները բողոքում են, որ ծանր մետաղներով հագեցած գետի ջրով ոռոգելիս ծառերը չորանում են:
ՄՆԱՆՔ ՍՊԱՍՈՂ 2010-ԻՆ
Հուլիս 23, 2009 | Ջուր
Ամեն տարի՝ ամռանը,Երեւանյան լճի կողքով անցնելիս, գարշահոտություն շնչելը դարձել է սովորական երեւույթ: Ամռանը` ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, լճում, իսկ ավելի ճիշտ` արհեստական այս ջրամբարում, ակտիվանում են ճահճացման պրոցեսները:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՆՉԻ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՓԱԿԵԼ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ԵԹԵ ՔԱՅԼԵՐ ՉՁԵՌՆԱՐԿՎԵՆ ԻՐԵՆՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲԾ
Հուլիս 23, 2009 | Ջուր
Շիրակի մարզի Ղազանչի գյուղի բնակիչները սպառնում են փակել միջպետական ավտոճանապարհը, եթե քայլեր չձեռնարկվեն իրենց խմելու ջրի խնդրի լուծման ուղղությամբ, իսկ մինչ այդ քամում են ջրում եղած կեղտն ու որդերը, եռացնում, իսկ լավագույն դեպքում ավտոմեքենաներով ջուր են բերում հարեւան գյուղերից, նույնիսկ Գյումրիում ապրող բարեկամների տներից:
ՇՆՈՂՑԻՆԵՐԸ ԳԵՏԻՑ ԵՆ ՋՈՒՐ ԽՄՈՒՄ
Հուլիս 14, 2009 | Ջուր
Լոռու մարզում գործող «թեժ գծին» երեկ երկու ահազանգ ստացվեց, որոնք վերաբերում էին մարզի Շնող համայնքի խմելու ջրին:
Ապրիլ 03, 2009 | Ջուր
Չափազանց աղտոտվածության պատճառով Քասախ գետն առաջին հայացից կարող է չնկատվել, որովհետև կենցաղային աղբն ու ջրիմուռը «խեղդել» են գետն այնպես, որ ջրի հոսքն անգան չի նկատվում: