Կենսաբազմազանություն

ՊԱՀՊԱՆԵ՞Լ ՄԱԳԵԼԻ ՔԱՐԱՆՁԱՎԸ ՈՐՊԵՍ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ, ԹԵ՞ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Փետրվար 21, 2011 | Կենսաբազմազանություն | Վայոց ձոր
Մագելի քարանձավում տուրիստական երթուղիների կազմակերպման վերաբերյալ նախագիծը թերի է, իսկ հասարակական լսումները կարող են համարվել ընդամենը նախնական քննարկումներ: Նման կարծիք հայտնեց Մագելի քարանձավի բարեկարգման ծրագրի քննարկման մասնակիցների մեծամասնությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ  ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Փետրվար 17, 2011 | Կենսաբազմազանություն
Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ստորագրեցին «Հարավային Կովկասի կայունության եւ կայուն զարագացման համար համագործակցության սկզբունքների մասին» համաձայնագիր: Փաստաթուղթը քննարկվեց փետրվարի 11-12-ին` Թբիլիսիում, Վրաստանի Կանաչների կուսակցության կազմակերպած հանդիպման ընթացքում:
ՇՆԱԳԱՅԼԵՐ ԳԱՅԼԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ԳԱՅԼԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՀԱՐՄԱՆ ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Փետրվար 15, 2011 | Կենսաբազմազանություն
Գայլերի գնդակահարման մասին որոշումը պայքար է հետեւանքների դեմ, այլ ոչ պատճառների: Այս կարծիքին է WWF-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյան: «Իհարկե, տեղի բնակիչներին կարելի է հասկանալ, նրանք տուժում են գայլերի հարձակումներից: Բայց դա միայն ժամանակավոր լուծում է: Պետք է պատճառների դեմ պայքարել, այլապես կարելի է ծանր հետեւանքների սպասել»
ԳԱՅԼԵՐ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ
Փետրվար 11, 2011 | Կենսաբազմազանություն
«Մեր երկրի սոցիալական ծանր իրավիճակի պայմաններում, երբ ամեն մի գայլի համար կառավարությունը 100 հազար դրամ է խոստանում, գայլերի որսը կարող է ամբողջությամբ դուրս գալ վերահսկողության սահմաններից»
ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ
Փետրվար 11, 2011 | Կենսաբազմազանություն | Կոտայք
Խոսրովի արգելոցի շուրջ սկանդալի պատճառով Հայաստանը կարող է դուրս գալ Օրհուսի կոնվենցիայից: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕՄԲՈՒԹՍՄԵՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՊԱՐԶԵՑ, ԹԵ ԻՆՉՈՒ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ, ԻՆՉՈՒ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Փետրվար 09, 2011 | Կենսաբազմազանություն | Կոտայք
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է S.O.S Խոսրով աշխատանքային խմբի գրավոր դիմումին, որով պահանջվում էր չեղյալ համարել «Գիլան» արգելավայրի ստեղծման մասին որոշումը
ԷԿՈԼՈԳՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՅԵՐԻՆ ՆԵՐԱՌԵԼ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ
Փետրվար 09, 2011 | Կենսաբազմազանություն
«Մենք տեսնում ենք, որ որոշակի պաշտոնյաների շահերը բնապահպանության հարցերից ավելի բարձր են դասվում, և դա մեզ չի կարող չմտահոգել: Հարկավոր է հիշել այն մասին, որ այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, և եթե չպահպանենք էկոհամակարգը, ապա արդեն մենք ինքներս կհայտնվենք Կարմիր գրքում»
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ»
Փետրվար 07, 2011 | Կենսաբազմազանություն | Երեւան
հնարավոր է առաջիկա տարիներին Երևանում նոր բուսաբանական և կենդանաբանական գոտի ստեղծվի և այդ նպատակով օգտագործվի Հրազդանի կիրճի տարածքը (200 հա): Այդ գոտին կարող է անգամ մինչև Սևանա լիճը ձգվել՝ պահպանելով ու միաժամանակ ցուցադրելով բնական պայմաններում ապրող կենդանիներին, թռչուններին ու ձկներին։
ՈՐՍԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
Փետրվար 04, 2011 | Կենսաբազմազանություն
Թեեւ սիրողական որսի շրջանակներում կանոնների խախտում չի արձանագրվել, բայց փոխարենը 2010 թվականի ընթացքում եղել են ապօրինի որսի դեպքեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվար 01, 2011 | Կենսաբազմազանություն
Ամենաթողություն, այլ կերպ չես անվանի թռչունների որսը, որսաշրջան, որը դեռ չի փակվել եւ կշարունակվի մինչեւ փետրվարի 28-ը: Սպանված թռչունների մեջ կան նաեւ Կարմիր գրքում գրանցված տեսակներ (տես լուսանկարները):
ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՌՉՆԱՆԿՈՒՄԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Հունվար 14, 2011 | Կենսաբազմազանություն
Դեկտեմբեր ամսին ահազանգեր էին ստացվում Ամերիկայից, եվրոպական մի շարք երկրներից, ինչպես նաև` մեր տարածաշրջանից` մասնավորապես Թուրքիայից, թռչունների զանգվածային, անհասկանալի և անսպասելի անկման մասին: Թռչունների անկումը շարունակվեց նաև հունվարին: Հունվարի 7-ին ահազանգ ստացվեց Իտալիայից, որտեղ ֆաենցա քաղաքում միանգամից մի քանի հարյուր տատրակներ սատկեցին: Հակասական մեկնաբանություններն այդպես էլ չեն պարզաբանել իրավիճակը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ԽԱԽՏՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ
Դեկտեմբեր 29, 2010 | Կենսաբազմազանություն
Ինչպես պարզեց «ԷկոԼուր»-ը, նախարար Արամ Հարությունյանի թույլտվությամբ սոճիները կտրում են «Սեւան» ազգային պարկում եւ «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությանը պատկանող տնկարանում, ընդ որում առանց այդ կազմակերպության իմացության: Տնկարանում աճեցվում են էլդարական սոճիներ:
Դեկտեմբեր 29, 2010 | Կենսաբազմազանություն
Հայաստանի բնապահպանության նախարարությունը կառավարության վերջին նիստի հաստատմանն է ներկայացրել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման (հայթայթման) համար բնօգտագործման վճարների չափերը՝ արհեստական եւ բնական պայմաններում այդ կենդանիների վերարտադրության նպատակներով։