Նոյեմբեր 02, 2010 | Քաղաքներ
Ինչպես գիտեք, գրող, հրապարակախոս, երգիչ Վահրամ Թաթիկյանը հացադուլ էր հայտարարել՝ պայմանով, որ եթե կառուցվող Դելֆինարիումի շենքը չքանդվի, ինքը չի դադարեցնի հացադուլը։ Սակայն ընդամենը 37 ժամ տեւեց հացադուլը, քանի որ, ինչպես Վահրամ Թաթիկյանն է ասում, իր մոտ է գնացել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով, ինչպես Վահրամ Թաթիկյանն է ասում, իրեն խաբել է։
Նոյեմբեր 02, 2010 | Քաղաքներ
«ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ Երեւանի ակտիվ բնակիչներից, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մոտ պարզապես «ծառերը մեջտեղից կիսում են»: Մեր ականատեսները` մոտակա ինստիտուտների աշխատակիցները,ստուգեցին այս տեղեկատվությունը եւ նույնպես հաստատեցին, որ իսկապես կատարվում է ծառերի խորը էտում:
Հոկտեմբեր 29, 2010 | Քաղաքներ
Կոմիտասի 5ա, 3, 7 եւ 7/1 շենքերի բնակիչները, ովքեր հանդես էին գալիս Երեւանի քաղաքապետարանի` հասարակական տարածքում կառուցապատման անօրինական գործողությունների դեմ, առաջին արդյունքներին են հասել:
Հոկտեմբեր 28, 2010 | Քաղաքներ
Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ բարձրացված աղմուկն անտարբեր չթողեց մտավորականներին ու մշակույթի գործիչներին: ՀՀ մշակույթի նախարարությունը դիմեց Երևանի քաղաքապետարան` տվյալ թեմայի շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով:
Հոկտեմբեր 26, 2010 | Քաղաքներ
«Մենք այնտեղ ունենք Պանթեոն, այն միայն իր պատերով չի սահմանափակվում. Պետք է աուրա ունենա, ներս մտնողը պետք է իմանա, որ ինքը մոտենում է մի սրբավայրի»
Հոկտեմբեր 22, 2010 | Քաղաքներ
«Երեկ գիշերը եկան քաղաքապետարանի 2 աշխատակիցներ, մի քանի հսկայական բեռնատար մեքենաներ, 20 բանվորներ և ժամանակավորապես պարսպապատեցին դելֆինարիումը և այն առանձնացվեց այգուց: Ես դելֆինարիումի դեմ հացադուլ չէի անում, ես անում էի նրա համար, որ չխախտվի տարածքի հոգևոր մթնոլորտը և այգին վերականգնվի»:
Հոկտեմբեր 22, 2010 | Քաղաքներ
Մինչ Հայաստան դելֆինների ներմուծումը պետք է համապատասխան փորձաքննություն իրականացվի, համապատասխան ներմուծման թույլտվություն տրվի, բայց այդ հարցով դեռ որևէ մեկը Բնապահպանության նախարարությանը չի դիմել:
Հոկտեմբեր 21, 2010 | Քաղաքներ
Կառավարության աջակցությամբ Երեւանի քաղաքապետը շինարարության համար բաժանում է Հայաստանի մայրաքաղաքի տարածքները` առանց հասարակական քննարկումներ անցկացնելու:
Հոկտեմբեր 21, 2010 | Քաղաքներ
Թաթիկյանը պահանջում է զբոսայգին վերադարձնել մարդկանց և դեմ է պանթեոնն առանձնացնել զբոսայգուց: «Այգուց սկսած մինչև 3-րդ մաս ամբողջ շրջակայքը նախկին գործարանների քանդվող շենքերն են: Կարելի էր դելֆինարիան կառուցել հենց այդտեղ»,-ասել է նա:
Հոկտեմբեր 19, 2010 | Քաղաքներ
Հոկտեմբերի 20-ին գրող-հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը, որպես բողոքի նշան, անաժամկետ հացադուլ կսկսի Կոմիտասի անվան երեւանյան այգում` Պանթեոնի կողքին, դելֆինարիայի կառուցման մասին Երեւանի քաղաքապետարանի որոշման դեմ: Գրողը պահանջում է, որպեսզի Պանթեոնը ընդգրկվի պատմամշակութային հուշարձանների մեջ:
Հոկտեմբեր 15, 2010 | Քաղաքներ
Եթերում հնչած տեսակետները, ինչպես օրինակ «շատ ծառերի տեսակներ լցվել են քաղաք չգիտես որտեղից, նրանք փչացնում են մեր քաղաքի տեսքը, փակում են շենքերը, նրանց պետք է հեռացնել քաղաքից», «այգին խոտերին նստելու համար չէ», «ծառերը պետք է բարեկրթորեն հատվեն, եթե խանգարում են շինարարությանը» ոչ այլ ինչ են, քան դեմագոգիա և արհամարհանք այն քաղաքացիների հասցեին, ովքեր դեմ են հանրային զբոսայգիների ոչնչացմանը:
Հոկտեմբեր 14, 2010 | Քաղաքներ
Երեւանի իշխանությունները եւ էկոլոգները ընդհանուր հայտարարի չեկան դելֆինարիայի կառուցման հարցում: Այդ օբյեկտի պլանը եւ տեխնիկական հիմնավորումը ոչ միայն հասարակական լսումներ չեն անցել, այլ նաեւ չեն ստացել ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եզրակացությունն այն պարզ պատճառով, որ փաստաթղթերի փաթեթն ընդհանրապես փորձաքննության չի ներկայացվել:
Հոկտեմբեր 14, 2010 | Քաղաքներ
ՀՀ վարչական դատարանը ետ է վերադարձրել Երևան քաղաքի 116 բնակիչների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որի պահանջն էր անվավեր ճանաչել Ուսանողական այգու տարածքում շինարարության թույլտությունները:
Հոկտեմբեր 13, 2010 | Քաղաքներ
ՀՀԿ-ն բազուկները երկարել ու ծառ ու ծաղիկ, բաղ ու բախչեքն է կացնում: Անցած տարվա մայիսին Հանրապետականի պարագլուխները Ավան համայնքի թաղապետարանի ստահակների աջակցությամբ ժամանեցին Նարեկացի 43 շենքին հարակից ընկույզի եւ ծիրանի այգիներ, արմատախիլ արեցին 30 տարեկան ծիրանենիները եւ տեղում սկսեցին կառուցել իրենց շտաբ-«հասարակաց տունը»:
Հոկտեմբեր 12, 2010 | Քաղաքներ
«Ներում» ընկերության նկատմամբ այս տարվա ապրիլ ամսին դատական գործ է հարուցվել Ուկրաինայում: Փաստաբան Սերգեյ Օսիկան հայց է ներկայացրել «Ներում» ընկերության դեմ` պահանջելով փակել վերջինիս կառուցած Դոնեցկի «Նեմո» դելֆինարիան: Փաստաբանի հիմնավորմամբ` «Ներում» ընկերությունը չունի համապատասխան փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս նրան օգտագործել ծովային կաթնասուններ եւ նրանց պահել անազատության մեջ:
Հոկտեմբեր 12, 2010 | Քաղաքներ
Քաղաքապետարանի` Էրեբունի-Երեւան տոնի այցեքարտը դարձած «Երեւանը մենք ենք» կարգախոսն էկոլոգների աջակցությունը չի վայելում:
Հոկտեմբեր 12, 2010 | Քաղաքներ
Հոկտեմբերի 8-ին ժամանեցին աշխատողներ եւ սկսեցին քանդել ցանկապատը` ասելով, որ այդ տարածքը ասֆալտապատվելու է:
Հոկտեմբեր 08, 2010 | Քաղաքներ
«Բնապահպանության մամուլի քարտուղարը չի հասկանում: Ո՞վ ա, զանգեք ասեք, որ ես նման բան եմ ասել, որ չի հասկանում եւ տեղեկատվությունը ճիշտ չի, ավելի լավա թող զբաղվեն Սեւանով, Թեղուտով, անտառներով, չոչնչացնեն անտառները, քիթները չկոխեն հիմար բաների մեջ»: